Ճարտարապետություն ( Նախագիծ )

Ճարտարապետությունն արտադրության (արդյունաբերական ճարտարապետություն՝ գործարանների, ֆաբրիկաների, էլեկտրակայանների շենքեր) և հասարակության կենսապայմանների (քաղաքացիական ճարտարապետություն՝ բնակելի տներ, հասարակական շենքեր) անհրաժեշտ մասն է: Ճարտարապետության գործառնական, կառուցվածքային ու գեղագիտական հատկանիշները (օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են: Քաղաքների և գյուղերի կազմավորումն ու տարաբնակեցման ողջ համակարգը կարգավորում է քաղաքաշինությունը, որը ճարտարապետության անբաժանելի մասն է: Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են: Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը: Ճարտարապետական հնագույն կառույցներ՝ կացարաններ և արհեստական բնակատեղիներ, ստեղծվել են նախնադարում: Մեգալիթյան կառույցները (մեծածավալ քարերով կերտված պաշտամունքային կառույցներ՝ մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ) քարերի ուղղաձիգ և հորիզոնական համադրություններն են (Ստոունհենջի կրոմլեխը՝ Մեծ Բրիտանիայում):
Պետությունների կազմավորմանը զուգընթաց՝ երևան են եկել քաղաքատիպ բնակավայրերը, կառուցվել են ոռոգման համակարգեր և Աստծու ու աստվածացված տիրակալների հզորությունը խորհրդանշող կառույցներ [Եգիպտոսում՝ Գիզայի բուրգերը, Կառնակի և Լուքսորի տաճարները, Ասորեստանի և Բաբելոնի զիկկուրատները (պաշտամունքային բրգաձև շինություն), Հին Իրանի պալատները և այլն]: Հին Հունաստանում ստեղծվել է քաղաք-պետությունների (պոլիս) համակարգ: Տաճարը քաղաքի պաշտամունքային և ճարտարապետական հորինվածքի կենտրոնն  էր, որը կառուցվում էր ակրոպոլիսի (միջնաբերդ) բարձունքին: Դասական տաճարի կատարելության տիպ է պերիպտերը (սյուներով եզերված կառույց), օրինակ՝ Աթենքի Պարթենոնը: Հին Հռոմում կարևորվել են հանրապետության (հետագայում՝ կայսրության) հզորությունը խորհրդանշող կառույցները, կիրառվել են կամարային և թաղային կառուցվածքները (կոնստրուկցիա, Պանթեոն տաճարը):Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում. սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Անգլիա, Իսպանիա):
XIX դարի 2-րդ կեսին Եվրոպայում ու ԱՄՆ-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը:XIX դարի վերջի – XX դարի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների`   մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը:
Նոր ժամանակների ճարտարապետության մեջ գեղարվեստական-հորինվածքային խնդիրները դարձել են առավել կարևոր և վճռորոշ, իսկ շինարարական տեխնիկայի զարգացումն ու կատարելագործումը (շարժական ծածկեր, երկակի կորության թաղեր և այլն) նոր հնարավորություններ են բացել համարձակ մտահղացումներ իրագործելու համար: Ժամանակակից ճարտարապետությունը բնութագրվում է զարգացման ուղղությունների բազմազանությամբ, առանձին շենքերի փոխարեն իշխում են քաղաքաշինական կազմավորումները, դառնում են ավելի հարմարավետ և հուսալի, շեշտվում են կառույցների ու համալիրների արտաքին տեսքը`   վերասլաց են, աստիճանաձև, հաճախ ոչ ուղղաձիգ ծավալներով ու ձևերով, քաղաքաշինական համալիր խնդիրների ամբողջական և ավարտուն լուծումներով:
Նոր ժամանակներում ճանաչված ճարտարապետներ Լը Կորբյուզեն, Ֆրանկ Լլոյդ Ռայթը, Միս Վան դեր Ռոեն, Վալտեր Գրոպիուսը, Օսկար Նիմեյերը, Քենձո Թանգեն, Ալվար Աալտոն, Էրո Սաարինենը, Լուիս Կանը, Ժորժ Կանդիլիսը և ուրիշներ ստեղծել են  ճարտարապետական արժեքներ, որոնք մեծապես նպաստել են մշակութային առաջընթացին:Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:Հայկական ճարտարապետության հնագույն փուլն ընդգրկում է մ. թ. ա. IV–I հազարամյակները. պահպանվել են քարեդարյան անձավներ, պղնձեդարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, բերդշեներ, ժայռափորագրություններ: Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–III դարերի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը: Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ: Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը: Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են: Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև XIV դարը՝ IX–XI և XII–XIV դարերի ենթափուլերով: IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, Կարս, Վան և այլն), ստեղծվել են վանական համալիրներ (Տաթև, Սևան, Գնդեվանք, Հոռոմոս, Խծկոնք, Հաղպատ, Սանահին և այլն): XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի (գրատուն, սեղանատուն, հյուրանոց-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ Սյունիքում, Վասպուրականում, Գուգարքում, Արցախում և այլուր: Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–XVIII դարերը. երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը:Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության (Երևան, Ալեքսանդրապոլ, Գորիս, Նոր Բայազետ և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ: Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը: Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ 1920–90 թթ., երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները:Արդի փուլի (1990-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը:Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա: Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները: Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա: Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար): Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրում:
                                                 Ճարտարապետություն
Ընթերցելով այս ամենը դառնում է պարզ, որ Հայոց ճարտարապետությունը սկիզբ է առել տասնյակ դարեր առաջ: Այսօր ես ես պարզ կհամեմատեմ հայոց ճարտարապետությության տարբեր ժամանակաատվածները: Հայերը քրիստոնեությունն ընդունելուց հետո սկսեցին կառուցել եկեղեցիներ և տաճարներ: Նրանց մեծ մասը պահպանվել է և ես ցանկացել եմ ամենագեղեցիկները տեսնել իմ աչքերով: Դրա համար ես սկսեցի ճամփորդել ամբողջ Հայաստանով սկսեցի Արագածոտնի մարզի փոքր քաղաքներից: Ամենից շատ իմ մեջ տպավորվել են Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր սպիտակավոր, Սուրբ Մարյանե, և Սուրբ Սարգիս եկեղեցիները: Ցավոք Ծիրանավոր և սպիտակավոր եկեղեցիները կիսով փլուզված էին, բայց եկեղեցիների գեղեցկությունը պահպանվել է: Կարմրավորի անունից հեշտ է հասկանալ ինչում է նրա գեղեցկությունը: Եկեղեցու գագաթի մասերը կառուցված էին կարմիր մասնիկներից: Իսկ Սուրբ Մարիանեն և Սարգիսը ավելի նոր եկեղեցիներ են, որոնք մինչ օրս գործում են: Ապա ես ուղևորվեցի դեպի արցախ: Այնտեղ ես Այցելեցի Գանձասար և Դադի վանքի եկեղեցիները: Այդ ժամանակ գանձասարը վերանորոգում էին: Գանձասարի կողքին կար արցախի մատենադարանը, որը նույնպես ես այցելեցի: Ճամփորդելու ընթացքում պատկերացնումես թե ինչ հին պատմություն ունի մեր երկիրը: Վերդառնալով Երևան ես հիշեցի, որ Այն անվանում են Վարդագույն քաղաք, քանի որ շինությունների մեծ մասը կառուցված են վարդագույն տուֆից: Սակայն հիմա տարիների ընթացքումը տուֆը կորցրել է նրա գույնը և քաղաքը դառել է մռայլ: Կառուցվում են նոր շինություններ, բայց ես առաջարկում եմ չմոռանալ պատմությունը վերանորոգել և լվանալ հին շենքերը, վերանորոգել ռեստավրացիա անել Հայոց տաճարները և եկեղեցիները, ստեղծեն այնպիսի միջավայր, որ այն հայը, որը այսօր գետնին աղբ է նետում վաղը ամաչի: Ես շատ եմ սիրում իմ երկիրը և իմ երկրի ճարտարապետությունը:                download.jpgdownload.jpg

download

download.jpg download.jpg
download.jpg  download.jpg

Домашняя работа

Урок 2

Видовые различия в русском языке

Упражнение 70. Выполните упражнение, употребив глагол нужного вида.

1.Во время разговора Андрей часто вставал и подходил к окну.

2.Он вдруг встал и подошел к окну.

3.Вдруг между туч появилось солнце.

4.Он всегда являлся на лекции без опоздания.

5.Мы обычно легко замечаем ошибки других.

6.Саша вдруг заметил, что забыл дома ключи.

7.Ребенку было страшно, и при каждом шорохе он вздрагивал.

8.От неожиданного стука в дверь он вздрогнул.

Упражнение 74. Прочитайте предложения, вставляя вместо точек глаголы НСВ или СВ. Укажите случаи, где можно употребить оба вида.

1.У нас было мало времени, и мы не обсудили все вопросы.

2.Подруги поссорились и после этого долго не встречались.

3.Студенты не знают эту тему, потому что преподаватель не объяснил ее на уроке.

4.Его не приняли на первый курс, так как он не сдал последний экзамен.

5.Вчера декан не принимал студентов, так как был занят.

6.Жаль, что Анна ушла и не оставила мне записку.

7.Хотя аспирант давно занимался этой проблемой, он не разобралься в ней до конца.

Мои планы на будящее

Мои планы на будящее

Здравствуйте меня зовут Григор и сегодня я вам расскажу о своих планах на будущее. После окончания девятого класса я поступлю в политехническую старшую школу. Когда мне будет 18 я пойду служить в армию, а когда вернусь поступить в политехнический университет на факультет ИТ. Когда окончу его, пойду в Американский университет и сдам магистратуру. Если у меня все получится я смогу стать системным инженером и поступить на роботу. После нескольких лет я открою свою компанию в которой будут создаваться новые технологии, и в скором времени моя компания обойдёт все существующие бренды. Это были мои ближайшие планы на будущее.

Հարաբերական Ատոմային զանգված քիմիա կրկնություն

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:  
 
Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000000000000000000000002 գ է (21023 գ կամ 21026 կգ):  Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ:  Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:
Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):
 
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12  մասն է՝ m(C)/12=1զ.ա.մ.,
զ.ա.մ.= 1,661027կգ, կամ 1,661024գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:
Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է  Ar -ով, որտեղ r-ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:
Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:
Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0)  քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:
Օրինակ՝   Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը  40անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:
Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:
m0(Zn)=65 զ.ա.մ.  m0 (Li)=7  զ.ա.մ. m0  (Cu)=64   զ.ա.մ.
Ar(Zn)=65                  Ar(Li)=7                 Ar(Cu)=64
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.
Օրինակ
Օրինակ`
m0(կալցիումը)=Ar(կալցիում)1,66IO27=401,66IO27 կգ=6,64IO26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64IO26 կգկամ6,64IO23գ:

Աշխարագրություն

ՀՀ Արդյունաբերություն

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերություն ունեցող պետություններից մեկը։ Մեծ հողատարածքներ և բնական պաշարներ չունեցող երկրի տնտեսության հիմքը ԽՍՀՄ հումքային բազայի հիման վրա աշխատող զարգացած արդյունաբերությունն էր։ Անկախացումից հետո սկսված ճգնաժամի հետևանքով Հայաստանը կորցրեց զարգացած արդյունաբերություն ունեցող երկրի իր կարգավիճակը, և անգամ 90‑ականների ճգնաժամին հաջորդած վերելքի տարիներին չհաջողվեց լիովին վերականգնել երկրի արդյունաբերությունը։Կառավարությունը որդեգրեց Հայաստանն արդյունաբերական ուղղվածություն ունեցող երկիր դարձնելու նոր քաղաքականություն, որը նախատեսում է արտահանման ներուժ ունեցող ճյուղերի զարգացում, նոր տեխնոլոգիաների ներդրում և գիտելիքահեն ճյուղերի զարգացում, կառավարման ժամանակակից մոդելների կիրառում, ինչպես նաև արդյունաբերության արդեն իսկ կայացած ճյուղերի կայուն զարգացում։ Կառավարությունը, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականության հիմնական ուղղություններին, այնուամենայնիվ, ստիպված էր որոշ փոփոխությունների ենթարկել նախատեսված ծրագրերը և շեղվել թիրախային ցուցանիշներից, ինչը պայմանավորված էր համաշխարhային ֆինանսական և տնտեսական ճգնաժամով։ Սակայն ճգնաժամը, չնայած իր աղետալի հետևանքներին, հնարավորություն տվեց նաև դասեր քաղել ու ձևավորել տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ։

 

Տնտեսություն

 

1.Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
Առավել զարգացած է գինու-կոնյակի ճյուղը: Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների,  մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։ Գործանները ունեն ժամանակակից սարքավորումներ, և տալիս են որակով սննունդ: Նաև զարգացման նախադրյալ է գյուղատնտեսությունը, քանի որ հողը բերրի է:
Խոչընդոտ կարող է հանդիսանալ եղանակը բացասական ազդեցությամբ, ինչպես նաև վնասատուները:

 

2.Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը:
1929-1940 թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովտի ֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1946-1960 թվականներին վերականգնվել է արտադրության 1940 թվականի մակարդակը։ Վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։ Բացվել են նորերը:

 

3.Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
Հայաստանում կան շատ սննդի տեսակներ, որոնք արտադրում է հենց Հայաստանը: Հիմնականում մրգերը և բանջարեղենները, որոնք իհարկե կապված են գյուղատնտեսության հետ: Հայաստանը հարուստ է իր բերքառատ բնությամբ, այսպիսով ՀՀ ում սննդի արդյունաբերությունը շատ մեծ դեր ունի, քանի որ առանց դրա մեր երկիրը հնարավոր է համարվեր չզարգացած, այսինքն հետամնաց երկիր: Նաև բնակիչների մոտ սով կլիներ, քանի որ Հայաստանի պետական բյուջեն ունակ չէր լինի վճարելու այդքան գումար, նաև գյուղատնտեսության հետ կապված սննդի համար:

 

4.Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Այն կապված է թեթև արդյունաբերության հետ: Թեթև և սննդի արդյունաբերությունը հիմնականում արտադրում է սպառման առարկաներ, բնակչությանը ապահովում է սննդով և հագուստով: Այսպիսով այն միայն կապված է թեթև արդյունաբերության հետ, այն էլ ուղղակի դրա մի մասն է կազմում:

 

Անասնապահություն

 

1.Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Զարգացման նախադրյալներից են բարենպաստ պայմանները կենդանիների համար(արևոտ, ոտով լի տարածք): Խոչընդոտ կարող է հանդիսանալ մսուրային կերով ապահովելը

 

2.Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այն ծագել է շատ հին ժամանակներում` վայրի կենդանիների ընտելացմամբ: Հետագայում մարդը սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ:

3.Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Հայաստանում գյուղատնտեսությունը շահութաբեր չէ, քանի դեռ գյուղացու չափազանց ծանր աշխատանքի դիմաց եկամուտները չնչին են։ Անասունների կաթնատվությունն ու մսատվությունը շատ ցածր է, անասնաբուժական ծառայությունների որակն՝ անբավարար, իսկ կերի բազան՝ քիչ։

4.Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Այս ճյուղը կարծում դեռ անփոփոխ կմնա երկար տարիներ, բայց ամենայն հավանականությամբ շատ տարիներ հետո մարդու աշխատանքը կպակասի, և կենդանիների հետ խնամքը կիրականցնի ոչ թե մարդը, այլ հատուկ մեքենաները որոնք նախատեսված են դրա համար:

 

Տրանսպորտի հիմնական տեսակները

 

Երկաթուղային տրանսպորտ: Երկաթուղու  միջոցով իրականացվում է համաշխարհային բեռնաշրջանառության և  ուղևորաշրջանառության ընդամենը 11%-ը: Սա կայն դեպի ծով ելք չունեցող երկրներում, ինչպիսինն է նաև Հայաստանը, երկաթուղու դերը բացառիկ է:ՀՀ գործող երկաութուղային ցանցի առանձնահատկությունն այն է, որ գլխավոր` Այրում– Վա նաձոր–Գյումրի– Մասիս–Երասխավան մայրուղին հանրա պետության տա րած քի նկատ մամբ եզրային դիրք ունի:

 

ՀՀ տնտեսության սպասարկման ոլորտ

Սպասարկման ոլորտի ճյուղերում է ստեղծվում նաև բարձր զարգացած երկրների ամբողջ ազգային եկամտի գերակշիռ մասը (օրինակ` ԱՄՆ-­ում` 60 %­-ը): Իսկ զարգացող երկրներում այդ բաժինը, որպես կանոն, դեռևս շատ փոքր է, թեպետ ունի աճի միտում: Առանձնահատկությունն այն է, որ որոշ զարգացող երկրներում, որոնք ունեն հանքարդյունաբերության բավական բարձր տոկոս, սպասարկման ոլորտի բաժինը ՀՆԱ կառուցվածքում նույնպես մեծ է, ինչը պայմանավորված է հիմնականում մեծածավալ առևտրով: Սակայն դա ամենևին էլ չի վկայում այդ երկրների տնտեսության զարգացած լինելու մասին: Սպասարկման ոլորտի բաժինը համեմատաբար մեծ է նաև զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում (օրինակ` Սեյշելյան և Մալդիվյան կղզիներում):
Ծառայությունները ներկայումս ընդգրկում են հասարակության բոլոր բնագավառները: Դրանց առավել հին ու ավանդական ձևերը բավարարում են մարդու պահանջմունքները, ուստի անվանվում են սպառողական ծառայություններ:
Այդ ծառայությունների զարգացմամբ է պայմանավորված մարդկանց առողջական, հանգստի, կրթական, մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը:

Առողջապահության դերը բացառիկ մեծ է բնակչության վերարտադրության և աշխատանքային ռեսուրսների աշխատունակության պահպանման գործում: Յուրաքանչյուր երկրի կառավարություն, իր հնարավորությունների սահմաններում, առողջապահությանը հատկացնում է պետական բյուջեի որոշ մասը: Օրինակ` ԱՄՆ­-ում այդ ցուցանիշը 16% է, Մեծ Բրիտանիայում` 14,0 %, Հայաստանում` 6,3 %,  Հնդկաստանում` 1,6 %, իսկ  Պակիստանում` էլ ավելի փոքր՝ 1 %:
Ոչ արտադրական ոլորտի եկամտաբեր և արագ զարգացող ճյուղ է մարդկանց հանգստի կազմակերպումը (ռեկրեցիան), հատկապես զբոսաշրջությունը:
                                                    ՀՀ բուսաբուծություն 

2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում բուսաբուծության տեսակարար կշիռը 61.7% էր, անասնապահությանը՝ 38.3 %: 2011 թվականին հանրապետության ցանքատարածությունը 286.7 հազար հա էր, որից հացահատիկայիններինը՝ 157.8 հգ., կարտոֆիլինը՝ 28.7հազար, բանջարեղենինը՝ 25.0 հազար, բոստանային մշակաբույսերինը՝ 5.8 հազար, կերային մշակաբույսերինը՝ 63,2 հազար հա։ 1990 թվականի համեմատությամբ՝ 2010 թվականին ցանքատարածությունները պակասել են 35,2 %-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինն ավելացել է 15,3 %-ով, կարտոֆիլինը՝ 26,8 %-ով, բանջարաբոստանայինինը՝ 23,3 %-ով։ Մոտ 4 անգամ կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքերը

Գրականություն հեռավարուսուցում

Հովհաննես Թումանյան Հայի ոգին

 

 

  • Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:

Հոգի — տրամադրություն, ապրումներ, զգացմունքներ:

Ոգի — Շունչ, շնչառություն, էություն:

 

  • Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Ինձ թվում է, որ յուրաքանչյուր հայի ոգինէ, որ երկրում աղքատություն չլինի մարդիք լինեն ազնիվ և ընկերասեր:

  • Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

Իմ հոգին է դառնալ խելացի մարդ: Ընդունվել լավ համալսարան և ապագայում օգնել բոլոր չունեվոր ընտանիքներին:

Մեծ ցավը

Կարդացե՛ք տեքստը:

  • Բնութագրեք տեքստի թեման երկու բառով։

Կեղծ Հայեր

  • Բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը երկու նախադասությամբ։

Տեքստում պատմում են, որ հայերը այլ երկրերից բերում են օտար ավանդույթներ և ժամանակի ընթացքում դառնում այլ երկրների խառնորդ:

Եղիշե Չարենց

Երևան

I

Ինչ որ չի, չի երազել
Դեռ ոչ մի պոետ – աստղաբիբ
Ուզո՞ւմ եք` որպես գնդասեղ
Արև՛ը խրեմ փողկապիս:
Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով –
Ու տանե՛մ այն հարսանիք,
Որպես միրգ մի ճութ խաղող:
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի:
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ «Չեկա»
Թաղանթի պես քնքուշ հոգիս…

II

Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ:
Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել:
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին:
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե…
Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից…
Միևնույնն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ
Ու թախիծը՝ պաղ ու դժնի:
Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես –
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե ինձ, թե ձեզ…

III

Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
Անհատնում սի՛րտ իմ երգահան…
Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա:
Գլուխը դրած Քանաքեռ
Ոտքերը Մասիս է երկարել:
Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ,
Սիրում է մտնել բաղանիք…
Կարո՞ղ է արդյոք նեգրը սև
Հրաշքով սպիտակել հանկարծ: –
Երևա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս…

IV

Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երևանը որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:
Դու գիտե՞ս, ասում է, — բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ…
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր…
Ախ, նրանք — պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես — գաղթական Շողեր…
Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ…
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես-այնպե՛ս արա դու,
Որ այստեղ… նոր քաղաք բուսնի…
Քայց դու… դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին…
— Ախ, լուսինն ահա վերևում,
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է «էնզելի»…
Իսկ Մասիսը քնում թմրած
Երազում տեսնում է ինձ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին:

Այս բանաստեղծության մեջ չարենցը բնութագրում էր Երևանի գեղեցկությունը և նրա կապը երևանի հետ: Պատմում էր թե ինչ է տեղի ունեցել նրա կյանքում կապված Երևանի հետ: Նաև բանաստեղծությունը կարդալու ընթացքում հասկացա, որ Չարենցի համար բանաստեղծության ռիթմը պահպանելը ավելի կարևոր էր քան բանաստեղծության ընդանուր միտքը հաղորդել ընթերցողին, այսինքն բառերի մեծ մասը ունեն այլ նշանակություն:

Նոր լույս ծագեց աշխարհին։

Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

Չարենցը այս բանաստեղծության մեջ ասում էր, որ ինչ որ լավ բան անելը հեշտ չէ և ինչ որ բանի հասնելու համար անհրաժեշտ է տանջվել: Ասում էր, որ եթե ուզում ես աշխարհ լույս բերես ապա պեըք է ձեռքերդ վառես և ես նրա հետ մի կողմից համաձայն եմ մյուս կողմւց ոչ: Իմ կարծիքով եթե մարդը բարի գործ է անում ապա նա այն ցավը, որի միջով նա անցել էր չի զգա և ապագայում չի հիշի:

Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում:1965 – 1967 թթ.եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

 

Ծաղկե անկողին, Ամպի թևի փետուր

 

  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Սիրում եմ օրվա յուրաքանչյուր վարկյանը և փործում եմ վայելել և օգուտով անցկացնել նրանցից յուրաքանչյուրը: Առավոտյան մասնակցում եմ դասերին կեսիրին անում եմ տնայինները իսկ երեկոյան լրացուցիչ առաջադրանքները:

Ավաստատիրություն և Քրիստոնեություն

  • Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել: Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ:

Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք: Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին:

  • Օգտվելով տարբեր աղբյուրներից ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը/գրավոր կամ վիդեոդասի միջոցով

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ:

Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:

 

  • Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը գրավոր.

Հայաստանն առաջինն էր, որ Քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Հայերի կյանքը ամբողջությամբ փոխվեց, Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանը մասնակցել է ավելի քիչ պատերազմների, քանի որ հետրում էին Աստվածաշնչին և նրա խորհուրդներին, որոնք էլ թշնամուն սիրել էին սովորեցնում, ինձ թվում է, որ դա շատ սխալ է։ Մենք հեթանոս ժամանակ ավելի խիզախ էինք, ավելի ամուր էինք, մեր սահմանները երկար էին, մեծ պետություն ունեինք, բայց երբ Քրիստոնեությունը հաստատվեց սկսեցինք թուլանալ։

Պետական կառավարման համակարգ

  • Թագավորը և արքունի գործակալությունները .

Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:

Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն: Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները: Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին Գնունիները, ապա Ամատունիները:

Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը: Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը: IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան տան ժառանգական իրավունքն էր: Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները:

Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը: Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն: Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից:

Մաղխազությունը իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը: Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր: Մաղխազությունը Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր:

Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները, որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին:

Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:

Արքունի սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը:

Ինքնաստուգում

 

Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  մտնում  թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության  մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական  թթու, ծծմբի(VI)  օքսիդ.

1)   ծծումբ                    2)  քլոր                        3)  թթվածին                 4)  ածխածին

Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

2)   միացման, միացման, փոխանակման

3)   փոխանակման, տեղակալման, միացման

4)   միացման, փոխանակման,  տեղակալման

Թթվածնի քանի՞  ատոմ  կա  ալյումինի  օքսիդի  մեկ  մոլեկուլում.

1)  4                             2) 1,806 . 1024                             3)   2                                          4)  3

Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2

2)  Al2O3,  K2O,  SO3, CrO

3)  FeO, P2O3, N2O, BaO

4)   CrO3, CO, SrO, Cs2O

Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և’  հիմքերիև’  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

Cu    1  ›   CuO    2  ›  CuSO4    3  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2

1) H2,H2SO4, HCl, KOH                    3)  O2, H2SO4, BaCl2, NaOH

2)H2O, SO3, NaCl, NaOH                  4)  O2, SO3, HCl, H2O

Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =

բ)   S + O2 =                                                    ե)  SO2  +  CaO =

գ)   S  +  H2O =

1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

Ջրածին ստանալու  համար  մետաղական  ցինկի  հետ  ո՞ր  թթուն  են  փոխազդեցության   մեջ  դնում.

1)   խիտ  H2SO4                   2)  նոսր  H2SO4                      3)  խիտ  HNO3              4)  նոսր  HNO3

Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նք  կփոխազդեն  նատրիումի  հիդրօքսիդի  հետ`   առաջացնելով   չեզոք  աղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.

1)  20                                 2)  21                            3)  25                               4)  26

Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի      հետ.                                                                                                               1)  FeO, CrO3, HClO                                             3)  ZnO, HClO4, MgO

2) KCl, SO2, CO2                                                                                4)  FeCl3, ZnO, Mn2O7

Համապատասխան պայմաններում հետևյալ  զույգերից  մի  քանիսի  նյութերը

փոխազդում  են. ա)  Zn  և  FeCl2,    բ)  Fe  և  ZnCl2,    գ)  Cu  և  AgNO3,     դ)  CuO  և  HNO3,

ե)  CuSO4  և  Fe: Որքա՞ն  է  տեղակալման   ռեակցիաներում  ստացվող  բարդ  նյութերի

հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.

1)  392                             2)  480                               3)  476                                       4)  264

NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալ  համապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի

առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ

թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98

Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

1)  1,806 . 1021                        2)   0,03                                  3)  0,01                           4)  1,806 . 1022

7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային       բաժինը (%) ստացված  լուծույթում.

1)  20                                    2)    80                                  3)  25                                      4)   65

Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

Այս երկու խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է Լուծված նյութի զանգվածային բաժինը գտնելու բանաձևը, այսինքն այս բանաձևը՝

W=mն/mլ

Այս բանաձևը, որպեսզի ավելի հասկանալի լինի՝ mն=լուծված նյութ,  mլ=լուծույթ

Այս ամենը եթե ցանկանում ենք տոկոսներով արտահայտել, ապա ընդամենը բազմապատկում ենք 100%-ով, այդ ամենը պետք կգա խնդրի բ)-հատվածում:

W(HNO3)=7.7%
w(H2SO4)=11գ

Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):

բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս:

Այս խնդիրները լուծելու համար օգտագործելու ենք նյութի մոլյար զանգվածի համար նախատեսված բանաձևը՝

M=m/v

Այս բանաձևում m=զանգված, v=նյութի քանակ, M=նյութի մոլյար զանգված:

Ազոտ և ֆոսֆոր

Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։

Ֆոսֆորը քիմիական տարր, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376։ p տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s2Зр3, К և Լ թաղանթները լրացված են։ Բնական ֆոսֆորը բաղկացած է միայն 31Р կայուն իզոտոպից։ Պրոտոններ-1, նեյտրոններ, որոնք չեզոք են-16, էլեկտրոններ, որոնք պտտվում են միջուկի շուրջը- 15

Ազոտ  քիմիական տարր է, պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067: Պրոտոններ- 7, չեզոք լիցք ունեցող նեյտրոններ-7, էլեկտրոններ, որոնք պտտվում են միջուկի շուրջ-7:

*Ազոտ. ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

Ազոտի օքսիդները- N2O(ենթօքսիդ), NO(մոնօքսիդ), N2O3(Երկազոտային դիօքսիդ), NO2(ազոտի երկօքսիդ կամ անհիդրիդ), N2O4(Երկազոտայի տետրաօքսիդ), N2O5(Ազոտական անհիդրիտ), N(NO2)3(Եռնիտրոամին)

Ազոտական թթու

Ազոտական թթվի, քիմիական բանաձևն է HNO3, խոնավ օդում ծխացող նյութ է, ուժեղ միահիմն թթու և շատ ուժեղ օքսիդիչ, մանավանդ խիտ լուծույթներում հանդես է գալիս գլխավորապես որպես օքսիդիչ:

Ազոտական թթվի աղերը

KNO3, Mg(NO3)2, AgNO3

*Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։

Կարմիր ֆոսֆորը ամուր մուգ կարմիր գույն ունի:Այն օքսիդանում է օդում շատ դանդաղ: Կարմիր ֆոսֆորը կայուն է բոլոր պայմաններում, իսկ սպիտակ ֆոսֆորն անկայուն է՝ լույսից կամ տաքացումից դանդաղ փոխարկվում է կայուն ձևի՝ կարմիր ֆոսֆորի։ Այս փոխարկումն արագացվում է յոդ կատալիզատորով։Կարմիր ֆոսֆորը բռնկվում է տաքացնելիս, իսկը սպիտակը՝ նույնիսկ սովորական պայմաններում։ Սպիտակ ֆոսֆորը դանդաղ օքսիդանալիս անջատվող էներգիայի մի մասը փոխակերպվում է ճառագայթայինի, և դիտվում է լուսարձակում, որն անվանվում է ֆոսֆորեսցենտում՝ հենց ա՛յդ տարրի անվանմամբ։ Է՛լ ավելի եռանդում, քան թթվածնին, ֆոսֆորը միանում է քլորին:

Ֆոսֆորի տարաձևությունները միմյանցից տարբերվում են մոլեկուլում առկա ատոմների թվով, ինչպես նաև՝ վերջիններիս դասավորվածությամբ։ Սպիտակ ֆոսֆորի մոլեկուլի բաղադրությունը P4 է, կովալենտային կապերի միջև անկյունը՝ 600, կառուցվածքը՝ կանոնավոր եռանիստ բուրգ։Կարմիր ֆոսֆորը շերտավոր պոլիմեր է՝ կրկնվող կառուցվածքային P4 միավորով՝ (P4)n:

Իր տեսքով և փափկությամբ սպիտակ ֆոսֆորը նման է մաքրած մեղվամոմի կամ պարաֆինի։ Խառնուրդների ազդեցությունից ունենում է դեղնավուն երանգ։Սպիտակ ֆոսֆորի բանաձևն է՝ P4։ Պահպանում են ձուլակտորների տեսքով՝ անօդ, հատուկ իներտ միջավայրում, մաքրած ջրի շերտի տակ։ Սպիտակ ֆոսֆորը լայնորեն օգտագործվում է որպես պայթուցիկ զինամթերքների բոցավառիչ։

Օրթոֆոսֆորական թթուն (ֆոսֆորական թթու), միջին ուժի անօրգանական թթու է, քիմիական բանաձևն է H3PO4, այն ստանդարտ պայմաններում իրենից ներկայացնում է անգույն հիդրոսկոպիկ բյուրեղներ։ 213 °C ջերմաստրճանից բարձր ջերմաստիճանում փոխակերպվում է պիրոֆոսֆորական թթվի H4P2O7։ Ջրում լավ լուծելի է։ Հիմնականում օրթոֆոսֆորական թթու անվանում են 85%-անոց ջրային լուծույթը(անգույն, անհոտ հեղուկ է)։ Լուծվում է նաև էթանոլում և այլ լուծիչներում։

Ֆոսֆորական թթվի աղերը կոչվում են ֆոսֆատներ։ Կարող են առաջանալ է դիհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ։

  • {\displaystyle {\mathsf {H_{3}PO_{4}+NaOH\rightarrow NaH_{2}PO_{4}+H_{2}O}}}
  • {\displaystyle {\mathsf {H_{3}PO_{4}+2NaOH\rightarrow Na_{2}HPO_{4}+2H_{2}O}}}
  • {\displaystyle {\mathsf {H_{3}PO_{4}+3NaOH\rightarrow Na_{3}PO_{4}+3H_{2}O}}}

* Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Ֆոսֆորային պարարտանյութերը, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։

Ազոտական պարարտանյութերը անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Ազոտի միացությունների պատճառով հաճախ սահմանափակում է մշակաբույսերի աճը և դրա համար էլ ազոտային պարարտանյութերն ունեն մեծ դրական ազդեցություն։

Ի՞նչ.  պայմաններ են անհրաժեշտ      բույսերի. աճման  համար…

1.Բույսերի խնամքը պահանջում է մի քանի պարտադիր կանոն, որոնց չհետևելով բույսը ուղղակի թոռոմում է, կամ չի աճում: Այսպիսով, առաջին կանոնը դա այն է, որ բույսը չի կարելի ջրել շատ սառը ջրով, այդպիսով դուք ստիպում եք, որ բույսի  տերևները դեղնեն: Երկրորդը պայմանը դա այն է, որ չի կարելի բույսը շատ  ջրել, պետք է ջրել չափավոր, այնքան, որքան անհրաժեշտ է բույսին, երբ դուք չափից շատ եք ջրում, ապա բույսի տերևները կամաց-կամաց թափվում են, դա ի դեպ կարող է նաև լինել այն ժամանակ, երբ բույսը լինի քամու տակ, ցուրտ պայմաններում, այդ պատճառով բույսի աճելու համար պետք են հատուկ պայմաններ: Հիմնական խնդիրը՝երրորդ պայմանը, որը շատ է հանդիպում մեր առօրյայում դա այն է, որ բույսը ընդհանրապես չի ծաղկում, դրա պատճառը կարող է լինել լույսի պակասը, չափից շատ լուսավորվածությունը, կամ ծաղկամանի նեղ լինելը:

Ֆոսֆորը տիպիկ ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ է։ Միացություններում գերազանցապես կովալենտական է, ցուցաբերում է -3, +3 և +5 օքսիդացման աստիճաններ:

Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա 75,6%-ը՝ ըստ զանգվածի, 78,09%-ը՝ ըստ ծավալի: Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով:

Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

Ազոտ, ֆոսֆոր, Արսեն, Ծարիր, Բիսմութ

Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Ընդհանրապես պարարտանյութերն այն նյութերն են, որոնք բարելավում են բույսի աճը, օգնում են,որպեսզի տվյալ բույսը, ծառը ավելի արագ ծաղկի, աճի: Պարարտանյութերը լինում են երեք տեսակի՝ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի:Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային: Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա:

Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների:

Ռուս գիտնական Ա.Ֆերսմանը ֆոսֆորն անվանել է «կյանքի և մտքի տարր», որովհետև այն հայտնաբերվել է կանաչ բույսերի բոլոր օրգաններում՝ ցողուններում, արմատներում, տերևներում, ամենից շատ՝ պտուղներում ու սերմերում: Այսպիսով, բույսերը կուտակում են ֆոսֆորը, ապա մատակարարում մարդկանց ու կենդանիներին: Ֆոսֆորի օրգանական միացությունների պարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինը հաստատուն է (3–5,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի, երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության և այլ դեպքերում: Մարդու օրգանիզմում գրեթե բոլոր կարևորագույն ֆիզիկական շարժընթացները կապված են ֆոսֆորօրգանական նյութերի փոխակերպման հետ: Մարդու օրական պահանջը 1–1,2 գ է (երեխաներինը՝ ավելի շատ): Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն և այլն:

Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր

Նախ, որպեսզի այս հարցին սպառիչ պատասխան կարողանանք տալ, պետք է ամենասկզբում հասկանանք, վերլուծենք, թե ի՞նչ են կենսական տարրերը: Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որից կազմված են կենդանի օրգանիզմները: Այս ամենը հասկանալուց հետո, արդեն պարզ է դառնում, որ ֆոսֆորն ու ազոտը կենսական տարրեր են, քանի որ համապատասխանում են տվայլ կետերին: Նախ սկսենք ազոտից և տեսնենք, թե ինչու է համապատասխանում: Ազոտը կենսական տարր է, քանի որ չնայած անվանմանը, ազոտն առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում (պինդ մասի զանգվածի 1-3%-ը) և հանդիսանում է կարևորագույն բիոգենային տարրը։ Ֆոսֆորը բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 9,3․10−2% (տարածվածությամբ 13-րդն է)։  Անպայման պետք է նշել, որ բույսի աճի համար շատ կարևոր է ազոտը և ֆոսֆորը:

Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր

Պարարտանյութերը անհրաժեշտ են բույսի բնականոն աճը ապահովելու համար: Յուրաքանչյուր բույսի իրականում այդ ամենն անհրաժեշտ է, նրա զարգացման և աճւի համար անհրաժեշտ են քիմիական տարրեր, կան տարրեր, որոնք առավել կարևոր են՝կալիում, ազոտ, ֆոսֆոր, ածխածին, թթվածին և ջրածին։

Ինքս ծանոթ եմ և գիտեմ երկու ազոտային պարարտանյութ: Ընդհանրապես բոլոր մշակաբույսերին անհրաժեշտ է ազոտային պարարտանյութ: Ծանոթ եմ ազոտային պարարտանյութերից ամոնյակին, ազոտային թթվի աղերին:

Ֆոսֆորի պակասի դեպքում բույսերի բնականոն աճը խաթարվում է։Հողում ֆոսֆոր անբավարար քանակությունը հատկապես ազդում է հացահատիկային մշակաբույսերի վրա։

Ֆոսֆոր պարունակող պարարտանյութերը լինում են տարբեր։

Բարդ են այն պարարտանյութերըորոնք բույսին անհրաժեշտ մի քանի քիմիական տարր են պարունակում։

Ի՞նչ  է  «Նիտրատային  աղետը…

Նիտրատային աղետ են անվանում նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումները: