News in levels

Five elephants are in a lorry. They are on a motorway in Spain. They are going to a circus. The lorry is in a crash. We do not know how the crash happens. One elephant dies. Four elephants are badly injured.

Difficult words: lorry (a big car for moving things or animals), motorway (a big road where cars go fast), injured (something bad happens to their body).

 You can watch the original video in the Level 3 section.

 

խաչակրաց արշավանքներ Դասարանական աշխատանք

1 Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան ֆրանսիայի թագավորությունը ու Սրբազան հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095_1291թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ։Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։
Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ՝ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը, Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև։ Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից։ Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:

2 Սալահ ադ Դին Յուսուֆ Իբն Այուբ առավել հայտնի որպես Սալադին, արաբացած մուսուլման, ծագումով հայ կամ քուրդ, Հայաստանի Դվին քաղաքից‌։Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը, Այուբյան դինաստիայի հիմնադիրը։ Իշխանության է եկել Նուր ադ-Դինի մահվանից հետո։ Եգիպտոսի իշխանության տակ միավորել է Սիրիան և Միջագետքի մի մասը։ Եղել է մուսուլմանական զորքերի առաջնորդը խաչակրաց 3-րդ արշավանքի ժամանակ։Ծնվել է1138 թվականինվԾննդավայրը Թիքրիթն էր, Սալադ ալ_դինը մահացել է մարտի 4 ին, 1193Մահվան վայր Դամասկոսում։ Մասնագիտություն կառավարչիԱմուսին Իսմեթ ալ դին Խաթուն ։Կռվել է ֆրանկների և եվրոպացի խաչակիրների դեմ Լևանտում։ 1187 թ. հոկտեմբերի
2-ին գրավել է Երուսաղեմ քաղաքը։ Սուլթան դառնալուց ապա Սալադինի տիրապետության տակ էին գտնվում Եգիպտոսը, Սիրիան, Միջագետքը, Քրդստանը, Հիջազը և Եմենը։ Մահացել է 1193 թվականին՝ իշխանությունը բաժանելով չորս մասի և հանձնելով չորս որդիներին՝ գահակալական կռիվներից խուսափելու համար, այնուամենայնիվ նրա մահվանից հետո գահակալական կռիվներ են տեղի ունենում նրա որդիների և եղբոր միջև, որտեղ եղբայրն իր իշխանության տակ է միավորում ամբողջ Եգիպտոսը։
3 Խաչակիրների հանդես գալը պայմանավորված էր Արևմտյան Եվրոպայում ընթացող գործընթացներով և բյուզանդասելջուկյան հարաբերություններով։ Կարոլինգյան կայսրության մասնատումը 9 րդ դարի վերջում և եվրոպական սահմանների կայունացումը վիկինգների ու սլավոնների քրիստոնեացման հետևանքով անգործ էին թողել զինվորների մեծ մասին։
1063 թվականին Հռոմի Պապ Ալեքսանդր Բ-ն օրհնեց Պիրենեյան թերակղզու քրիստոնյաներին մուսուլմանների դեմ պատերազմից առաջ։ Ընդդեմ սելջուկ-թուրքերի Բյուզանդիայի օգնության խնդրանքը լայն արձագանք ստացավ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաների շրջանում։ Օգնության խնդրանքի պատճառը 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում կրած ծանր պարտությունն էր, որի հետևանքով Բյուզանդիան կորցրեց Հայաստանն ու Փոքր Ասիան: Կան տեղեկություներ, որ 1081 թվականին բյուզանդական կայսրը նույնիսկ օգնության խնդրանք էր ուղարկել Չինաստան:Խաչակիրը երդում տալուց հետո խաչ էր ստանում պապից կամ տեղի եպիսկոպոսից և համարվում «Եկեղեցու զինվոր»: Որոշ մարդիկ խաչակիր էին դառնում կատարած մեղքերի համար թողություն ստանալու համար։

4 Մանուկների խաչակրաց արշավանք, 1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։13 դարի սկզբին պապականությունը շարունակում էր Երուսաղեմը գրավելու կոչեր հղել կաթոլիկներին։ Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար։ Ֆեոդալական կարգերը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը։ Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները։ Ահա այս ժամանակ՝ 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և ապարդյուն մանուկների արշավանքները։

Երկրաշարժի նախապատրաստում և բնական աղետների ուսումնասիրություն

Այսօր մեզ այցելեց բնական երևույթների մասնագետ և լրագրող Գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյան:Նա մեզ պատմեց բնական երևույթների մասին:Ապա պատմեց երկրաշարժի վտանգության և տեղի ունենալու հավանականության մասին:Դասի մեծ մասը նա պատմում էր րանց գործակցության,լոգոյի,նպատակների և նրանց հաջողությունների մասին:Ես այսօր շատ բան սովորեցի և լավ ժամանակ անցկացրեցի:

Նախագծային շաբաթ

Նախագծային շաբաթվա մեջ մեն քհայոց լեզվից և գրականությունից շատ պատմվզծքներ անցանք:Եվ ես նկատեցի որ նրանք որոշակի կապ ունեն:Հիմնականում այդ կապը՝ խավարը և լոիյսն էին: Պատմվածքների մեջ կար շատ խավար, մթություն և վախ սակայն այդ վատ էմոցիներ մեջ հայտնվում էին նաև լույս և ուրախություն: Այս ամենը ես համեմատում եմ ճապոնական ին և յանի հետ ինչը որ նշանակում է հավասարակշռություն:

Image result for japan инь и янь

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա: Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Իմ հայրը հսկա է

 

Ծնողներս հանդիպել են Մոնրեալի համալսարանում: Այն ժամանակ նրանք շատ երիտասարդ էին և հաճախում էին նույն դասախոսություններին, և որ ամենակարևորն է  տառապում էին միևնույն բարդույթներով:

16 տարեկանում հորս հասակը  1 մետր 84սմ էր, մայրիկինս` մի քիչ պակաս: Այսպիսի յուրահատկությունը երկուսին էլ հրահրում է մի տեսակ առանձնանալ հասակակիցների ընկերախմբից: Նրանց զույգը կազմվեց այսպես ասած` բնական ճանապարհով:

Թեև մայրիկիս հասակը զգալի բարձր էր, բայց դա նրան չէր խանգարում ուրախ և անմիջական աղջիկ լինել:

Հայրս  բարի մարդ էր: Շուտով նա դառնում է համալսարանի բասկետբոլի թմի խաղացող: Նրա բարձր հասակը, բնականաբար, շատ էր օգնում  գնդակը ցանց նետել:

Սակայն բողոքները սպասեցնել չտվեցին: Հորս հասակը չէր դադարում աճել, և հակառակորդ թմի խաղացողները գտնում էին, որ իրադարձությունների այսպիսի ընթացքը արդար խաղ չի կարող ապահովել: Ինչպե՞ս դիմադրել այն խաղացողին, որի համար բավակն է ձեռքը բարձրացնել, որպեսզի գնդակը ցանցը գցի:

Եվ այսպես` ընդունվեց  ոչ երկիմաստ  խնդրանք` հանել նրան թմի կազմից, ինչն էլ շուտով արվեց:

Քիչ-քիչ ծնողներս դարձան մերժվածներ համալսարանում, իսկ հետո նաև քաղաքում:

Իրենց միայնակ զգալով փոքր մարդկանց քաղաքում` 18 տարեկանում  նրանք ամուսնանում են: Շնորհիվ իր ունեցած ոչ մեծ կապիտալի հայրս Մոնրեալի արևելքում գտնվող մի գյուղում գնում է որսորդության և ձկնորսության պարագաների խանութ: Հետո ծնողներս ծայրամասում կառուցում են փոքրիկ տնակ: Այնտեղ նրանք ապրում էին խաղաղ ու  երջանիկ:

Սկզբում տեղացիների մոտ նրանք հետաքրքրություն առաջացրին , բայց հետո նրանց ընդունեցին որպես հարևաններ և ընկերներ:

Ես ծնվեցի նրանց այնտեղ տեղափոխվելուց  մեկ տարի անց: Բոլորը զարմանքով ընդունեցին, որ ես ի տարբերություն ծնողներիս կունենամ ամենասովորական հասակ:

Հայրությունը ծնողիս դարձրեց քնքուշ, իր երեխայի քմահաճույքներով ապրող հայր:

Նա անըդհատ զբաղվում էր ինձ հետ և նշանակություն էր տալիս իմ անգամ ամենափոքրիկ շարժմանը: Գիշերները արթնանում էր, որպեսզի ստուգի` արդյոք ամեն ինչ լավ է:

Նա ժամերով նայում էր ինձ, սպասելով, թե երբ կարթնանամ , որպեսզի նորից ինձ հետ ժամանակ անցկացնի : Հիշում եմ, որ նա ինձ թվում էր հսկայական լոբի, որի գագաթը հազիվ էր երևում: 21 տարեկանում հորս հասակը դեռ աճում էր և հասել էր 2 մետր  6սմ: Ստիպված  եղան 2 անգամ փոխել ծնողներիս մահճակալը, որը առանց այդ էլ սովորականից բավական երկար էր:

Իսկ ես աճում էի դանդաղ: Երբ սովորեցի քայլել, հայրս, որը շատ էր սիրում զբոսնել ինձ հետ, ստիպված էր լինում կիսով չափ կռանալ, որպեսզի բռնի ձեռքս:

Երբ նա ինձ թռցնում էր իր ձեռքերի վրա , ես միշտ վախենում էի կպչել ամպերին և մնալ այդպես կախված:

Հայրս ամեմենաքնքուշ և ամենանուրբ մարդն էր, որ կարելի է երբևէ պատկերացնել: Նա սիրո մարմնացումն էր: Ես երբևէ չեմ հանդիպել ավելի հոգատար մեկի:

Անչափ ուշադիր էր մորս նկատմամբ: Բացի այդ նա միշտ պատրաստ էր օգնել հարևաններին, ում նայում էր վերևից ներքև, բայց ոչ երբեք բարձրից:

Հարևանների երեխաները սկզբում կարկամում էին, բայց ի վերջո այնքան սիրեցին նրան, որ ես երբեմն խանդում  էի:Նրանք շատ էին սիրում խաղալ հորս հետ:

Անցնում էին տարիներ, իսկ հորս հասակը անընդհատ աճում էր, թվում էր` նա պետք է միշտ հասակ առնի: Մահճակալից հետո ծնողներս ստիպված էին մեծացնել դռները, բարձրացնել տանիքը, վաճառել մեքենան և փոխարենը գնել մեկ ուրիշը` բարձրացվող տանիքով: Հայրս և մայրս այս ամենին մոտենում էին փիլիսոփայորեն և հումորով:

Բոլոր բժիշկները, ում դիմում էին ծնողներս, շփոթվում էին կասկածանքների մեջ:

Միացյալ Նահանգներից անվանի պրոֆեսորներ էին գալիս, որպեսզի հետազոտեն հորս ֆենոմենը: Բժշկական ամսագրերում տպագրվում էին բազմաթիվ հոդվածներ այս դեպքի մասին: Անգամ կրկեսի տնօրեններից հետաքրքիր առաջարկներ էին լինում: Իսկ հայրս դառնում էր ավելի ու ավելի բարձրահասակ:

Երբ ես համալսարան ընդունվելու տարիքում էի , սկսեցի հրաժարվել նրա հետ քայլելուց: Ես ամաչում էի լինել տոնավաճառային հրաշքի որդին և նախընտրում էի ձևացնել, թե նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մտահոգված լինելով նրա վրա սևեռված հայացքներից`  ես չէի նկատում այն տխրությունը, որը կամաց-կամաց հաստատվում էր նրա աչքերում: Այդուհետ ինձ համար ամենակարևորը աննկատ դառնալն էր: Ես չէի ուզում, որ ինձ նրա կողքին տեսնեն: Ես բացի նրա հասակից ուրիշ ոչինչ չէի նկատում նրա մեջ:

Իսկ հայրս քիչ-քիչ կորցնում էր իր ինքնավստահությունը: Նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում իր արհեստանոցում փակված ` ձկնորսական կարթեր սարքելով: Նրա առողջությունը գնալով վատանում էր: Բժիշկները միաձայն միևնույն ախտորոշումն էին տալիս ` հսկաները երբեք չեն ապրում մինչ ծերություն: Եվ եկավ այն օրը, երբ հայրս գամվեց անկողնուն և էլ երբեք վեր չկացավ:

Միայն այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ ցավ եմ պատճառել նրան: Եվ առաջին անգամ գիտակցեցի այն մեծ սիրո չափը, որ նա պարգևում էր ինձ ամեն օր: Ես զղջում էի:

Օրեր էի անցկացնում նրա անկողնու մոտ, օգնում էի ուտել, խմել, ինչպես ինքն էր դա անում, երբ ես փոքր էի: Ես թերթ էի կարդում նրա համար, պատմում էի գյուղի վերջին բամբասանքները: Հաճախ ես պարզապես նստում էի և նայում նրան` բռնելով ձեռքը:

Ես բացահայտում էի մեծագույն սերը, որը երբևէ պետք է իմանայի: Բայց արդեն ուշ էր: Երբ ես մտահոգվում էի մյուսների հայցքներով, հայրս սպասում էր միայն մի հայացքի` իմ հայացքին:

Մի գարնանային առավոտ նա մահացավ ` առանց որևէ բառ ասելու և առանց հայացքը ինձանից հեռացնելու:

Նրան թաղեցին փոքրիկ գյուղական գերեզմանատանը` մեր տանից ոչ հեռու:

Պարբերական համակարգ

Պարբերական համակարգ
1դասակարգում բաժանվեցին մետաղների և ոչ մետաղների այս դասակարգումը թերի էր որովհետև կային տարրեր, որոնք միջանկյալ են։ բոլոր մետաղներից առանձնացվեցին ամենաակտիվ մետաղները որոնք ունեն միայն մետաղական հատկություն։ Այդ մետաղները կոչվեցին ալկարիական մետաղներ՝ K, Na, Cu, Rb, Ag, Cs, Au, Fr. Ոչ մետաղներից առանձնացեցին ամենակատիվ ոչմետաղները ՝ հալոգեններ։ հալոգենը հունարենից թարքմանվումն է աղ առաջացնող ՝F2,Cl2,Br2,At2.նրանք կազմված են մոլեկուլներից։Այն նյութերը որոնք ունեն լայն կառուցվածք ՝հիմնականում հեշտ հալվող են։Այս բոլոր թվարկված նյութերը թունավոր են՝ և վտանգավոր են մարդկանց և կենդանի օրգանիզմների համար։
սակայն այս նյութերից կան նաև օգտակարներ այդ նյութերից է յոդը՝Մարդկության մեծ մասը ունի յոդի պակաս քանի որ ջրից մարդը չի ստանում լիարժեք քանակությամբ յոդ։

3ազնիվ կամ իներտ գազեր: Դրանք են He, NE, Ar, Kr, Xe, Rn.  Նրանց ատոմները այնքան պասիվ են որ չեն միանում միմիանց հետ և մոլեկուլներ չեն առաջացնում:Բոլոր տարրերը նշված են պարբերական համահարգում:

Ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով,  Տարրերը համարակալվեցին և թվերը կոչվեցին կարգաթվեր:Նկատեցին որ ամեն 8 րդ տարից հետո կրկնվում են տարրերի հատկությունները:Այսինքն ալկայական տարից 8 հետո նույնպես ալկայական է:Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալյական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները ընկնեն իրար տակ և այլն: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:Կա 7 պարբերություն:Ողաձիգ շարքերը կոչվում են խմբեր:Խմբերը բաժանվում  են գլխավոր և երկրորդական ենթախմբեր:Գլխավոր է կոչվում այն ենթախումբը որը կամված է և փոքր և մեծ ենթախմբերից, երկրորդական է կոչվում այն ենթախոիմբը որը կազմված է միայն մեծ պարբերության տարրերեից:Երկրորդական տարրերը կապույտ գույնի են գրվաշծ: