քիմիա

Բնութագրել տարրը    S-ծծումբ    z-16  Ar(s)=32    ունի երեք շերտ  ունի տասնվեց էլեկտրոն

 

Ինչ տեսա շարժման ընթացքում

Տեսել եմ թե ոնց են մարդիկ համախմբվել որպեսզի հասնեն նրանց նպատակին:ՀԱսկացա որ մարդիկ ունեն նույն միտքը կամ ցանկությունը համախմբվելու միջոցով կարողեն հասնեն նրանց նպատակին:Սակայն ինձ դուր չեկքավ որ  Լֆիկը  խառնվեց և սկսեց հարվածել  մարդկանց :Շարժման ժամանակ ճանապարհները խցանված էին և շատորը չէին հասնում տեղ  ապա հետո  ճանապարհների մեծ մասը բաց են: Ժողովուրդը պայքարեց և  Հայաստաի վարչապետը հրաժարվեց  նրան տրված պաշտոնից տվյալ պահին քաղաքը սկսում է հանգստանալ, ցույցերը վերջանում են: Հետևել եմ ուղիղ եթերներին :  Տվյալ պահին ժողովուրդը սպասում է նոր ՀՀ  վարչապետի նշանակմանը շարժումը շարունակվում քանի որ Նիկոլ Փաշինյանը չդարձավ վարչապետ:Դպրոցները ևհամալսարանները բաց են և աշակերտերը կրկին այցելում են դպոց:

 

 

 

Պարբերական աղյուսակ մաս 2

Պարբերական աղյուսակ, հայտնի է նաև որպես Մենդելեևի պարբերական աղյուսակ, քիմիական տարրերի աղյուսակ, որն 1869 թ. հրապարակվել է Դմիտրի Մենդելեևի կողմից, թեև նախկինում ուրիշ տարբերակներ էլ են եղել։ Մենդելեևը ստեղծել էր աղյուսակը ցուցադրելու համար այն ժամանակ հայտնի քիմիական տարրերի պարբերական հատկությունները։ Նա նաև կանխագուշակել էր որոշ տարրերի հատկությունները որոնք այն ժամանակ դեռ հայտնի չէին։ Նրա հիմնական կանխագուշակումները հետագայում ապացուցվեցին։ Մենդելեևի պարբերական աղյուսակը այդ ժամանակվանից սկսած ընդարձակվել և կատարելագործվել է նոր քիմիական տարրերի բացահայտումների և սինթեզման հետևանքով։ Այն վերջնականապես հիմնավորվել և բերվել է ժամանակակից տեսքի քվանտային մեխանիկայի ստեղծման և զարգացման արդյունքում։Image result for պարբերական համակարգ

Դմիտրի Իվանովիչ Մենդելեև Տոբոլսկ, Ռուսական կայսրություն – հունվարի 20 (փետրվարի 2), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն, ռուս քիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ, տեխնոլոգ, բազմակողմանի գիտնական, ուսուցիչ, գյուտարար։ 1869 թվականին բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը՝ բնագիտության հիմնական օրենքներից մեկը։ Թողել է մոտ 500 տպագիր աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից։ Դ. Ի. Մենդելեևը գիտության շատ բնագավառների հիմնարար հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ։ Նա դրել է լուծույթների տեսության հիմքը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը։ 1865-1890 թվականներին եղել է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։

Երկենցաղներ

Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։ Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։ Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։ Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։ Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։

Հայոց պատմություն տնային աշխատանք

ՄԻջնադարը սկիզբ է առել անտիկ շրջանում սկիզբ է առել 4-5 դարերում և ավարտվել է 15դարում քրիստոնեությունը և գրականությունը զարգացել էին 340-397 թվականներին աքյդ ժամանակ զարգացան նաև տարբեր տեսակի արվեստներ, արհեստներ , գիտություններ և այլն: Զարգացավ   գորգագործությունը, դարբնագործությունը, աստղգիտ:Հայաստանում նույնպես զարգացավ աստղագիտությունը հայտնի գիտնական Անանիա շիրակացու շնորհիվ:ՆԱ ուսումնասիրում էր Արեգակնային համակարգի տարբեր մասնիկները այդ թվում նաև լուսինը:Հայերը գործում էին կարպետներ, Զարգացել էր քանդակագործությունը և հայաստանում կառուցվեցին նոր եկեղեցիներ այդ թվում նաև սուրբ էջմիածին եկեղովշցին, կառուցվում էին նաև տարբեր ժայռապատկերներ:Խեցեգործությունը նույնպես զարգացում ստացավ հայաստանում:7-րդ դարում էլ կազմավորվել են հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները, մշակվել ինքնատիպ տեխնիկան:

Բայ

 

1. ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,           տանել       ժամանել
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:             մնալ       վախենալ  
Հուշերից որքան հեռու եմ կենում,               հուշել     հեռանալ  կենալ
Մեկ է, կապում են թևերս նրանք:                 կապել   թևածել

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս                ակնթարթել      տալ    տանել
Այնպիսի մի նոր հավիտենություն,              նորացնել    հավիտենացնել
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,              խոսել    հասնել
Դառնում է արդեն խորին հնություն:           դառնալ    հնեցնել

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,         հանել   մթնել   
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:             հասկանալ  ճանաչել
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,              փրկել   ճչալ
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:                 տալ  ոգել   շառաչել

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,               տալ   ոգել    շառաչել
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,            դադարել    հանդարտվել   հոսել
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,               խոսել    չամաչել
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:               չամաչել    խոսել

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,           տալ    ոգել   
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,            առնել   հանճարել 
Որ չմոլորվեմ քո ոլորտներում                     չմոկորվել 
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:               հոգիանալ

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,        պարզեցնել   զտել  խորհել  խառնել
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:            առնել    տանել      ժամանել