Վրաստան

Մատթէոս Զարիֆյան

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Տրտմել նշանակում է տխրել

Անտրտում, տրտմություն, տրտունջք, տխրադեմ

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,

Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա։

Կարծում եմ, որ հեղինակն այս պահին տխուր տրամադրություն ուներ, նա այն նկարագրում էր մութ ձևով, այսինքն չկար արևի ճառագայթ, մութ էր, մուգ կապույտ էր, և նա կարծես այդ տխրությունից երգեր էր ծնվում իր հոգում։ Եվ նրա տրամադրությունը մութ էր, դրանից էլ նա խենթանում էր, կատաղում, ջղայնանում։

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Հոգիս ծովի պես մեծ է, ամեն գնով նվիրվում եմ մարդուն, հոգիս ծովի պես դիմացկուն է, երբեք չի կոտրվում, հոգիս ծովի պես վիրավելուց հետո լուռ է, փորձում է չպատասխանել, հոգիս ծովի պես ջղայնանում է, երբ նյարդեր են կուտակվում։ Ամեն մեկս մեր մեջ ունենք մեր ծովը, որի մեջ արտացոլվում ենք։ Ծովը մաքուր է, ազնիվ․․․ ծովը լինում է նաև աղտոտ, ջղայն։ Կարծես մեր ծովը կապված է մեր տրամադրության հետ, ամեն օր փոխվում է մեր ծովը, մեկ մութ է, մռայլ, մեկ ջղայն է շատ, մեկ է պայծառ ինչպես արև, կարծես հրաշք լինի մի մեծ։ Մեր հոգու ծովերը տարբեր են։ Բայց մենք մեր կյանքի ընթացքում պետք է փորձենք մաքրել այդ ծովը, ավելի և ավելի պարզեցնենք, որպեսզի ծով այցելողները չհիասթափվեն և չհեռանան մեզնից։ Եկեք ամեն մեկս լինենք բարի, սիրենք միմյանց, նվիրվենք, օգնենք մեկս մյուսին, այդպես ավելի հեշտ է ապրել։ Ընդհամենը այս մի կարճ կյանքն է ձեզ տրվել, փորձեք մաքրել ձեզ ծովը ամեն գնով, որքան որ կարողանաք։

New year in the world

Everybody knows what is new year and Christmas. But all over the world the meaning of the party is different. Some children and people think that the most important things are Christmas presents. I think other way the most important in Christmas and New year is to spend time and have fun with parents and friends.

Ռուս-թուրքական պատերազմ

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տե՛ս Արևելյան հարց) պայմաններում: Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876- ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվարին ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվարի 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:

Կովկասյան ռազմաճակատում (Տե՛ս  Ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ռազմաճակատը (1877-78թթ.))գեն. Ա. Տեր-Ղուկասովի Երևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին՝ Արդահանը, նոյեմբ. 6(18)-ին գեն. Հ. Լազարևի զորքերը գրավեցին Կարսը և շարժվեցին դեպի էրզրում:
Բալկանյան ճակատում վճռական հաջողություններն անհանգստացրին Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Անգլիական կառավարությունը ռազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուսական կառավարությանը հրաժարվել Կ. Պոլիսը գրավելու մտքից: 1878-ի փետրվարի 19-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հարավային մասը (կորցրել էր 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ), Բաթումը, Կարսը, Բայազետը: Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերը այնտեղից դուրս բերելը: Անհանգստացած Ռուսաստանի հաջողություններից՝ Անգլիան և Ավսրտո-Հունգարիան հասան Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի կոնգրեսում (1878), որտեղ Ռուսաստանի համար այն ենթարկվեց ոչ շահավետ փոփոխությունների և ճակատագրական եղավ հատկապես հայ ժողովրդի համար:
Պատերազմի հետևանքով թուրքական լծից ազատագրվեցին և անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Ռուսաստանի հաղթանակի հետ մեծ հույսեր էին կապում հայերը: Հազարավոր հայեր կամավոր մտան Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքերի կազմում: Ավելի քան 40 հզ. հայ ընդգրկված էր ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Հայ կամավորներից շատերը զոհվեցին Կարսի, Բայազետի, էրզրումի գրավման ժամանակ: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն էին ցույց տալիս ոուսական զորքերին:

Ամփոփման նյութ

Կովկասյան պատերազմ

Կովկասյան պատերազմ 1817—1864 թվականներ, պատերազմական գործողություններ ՝ կապված ՉեչենիայիԼեռնային Դաղստանի և Հյուսիս-Արևմտյան Կովկասի՝ Ռուսաստանին միացման հետ։ Ռազմասեր լեռնականները Կովկասյան ամրացված գծի վրա իրենց հարձակումներով խանգարում էին Ռուսաստանի ՝ Անդրկովկասի հետ կապերին (Վրաստանը 1801 —1810 թվականներին) և Ադրբեջանը (1803—1813 թվականներին) միացել էին Ռուսաստանին]։ ՆապոլեոնյանՖրանսիայի հետ պատերազմից հետո ցարիզմը աշխուժացրեց ռազմական գործողություններն այդ շրջանում։ Կովկասումգլխավոր հրամանատար գեներալ Ալեքսեյ Երմոլովը (1816 թվականից) պարբերական պատժիչ արշավանքներից անցավ ծրագրված առաջխաղացման Չեչենիայի և Լեռնային Դաղստանի խորքերը։ 1817 թվականի հոկտեմբերից Կովկասյան գծի ձախ թևը Թերեքից տեղափոխվեց Սունջա գետի վրա, որի միջին հոսանքում Պրեգրադնի Ստան ամրության հիմնադրումով փաստորեն սկսվեց Կովկասյան պատերազմը։ Դաղստանյան մի շարք ֆեոդ ցեղապետներ միավորվելով՝ 1819 թվականին ձեռնարկեցին արշավանքներ Սունջայի գծի ուղղությամբ։ 1822-26 թվականներին Անդրկուբանի չերքեզների դեմ ձեռնարկվեցին մի քանի պատժիչ արշավանքներ։ Երմոլովի գործողությունների հետևանքով ամբողջ Դաղստանը, Չեչենիան և Անդրկուբանը հնազանդվեցին։ Նրան փոխարինած գեներալ Իվան Պասկևիչը (1827 թվականից) կառուցեց Լեզգիական գիծը (1830 թվականին) և Սուխումի ռազմական ճանապարհի շինարարության կապակցությամբ միացրեց Կարաչաևյան մարզը։ Հյուսիսային Կովկասում ցարիզմի նվաճողական քաղաքականությունը առաջ բերեց լեռնականների տարերային զանգվածային ելույթներ։ 1820-ական թվականների վերջին Չեչենիայում և Դաղստանում առաջացավ հակագաղութային և հակաֆեոդալական մյուրիդական շարժումը (Մյուրիդականություն), որի հետադիմական կողմը իսլամական հոգևորականության պայքարն էր իմամության ստեղծման համար։ Շարժումը խթան հանդիսացավ Կովկասյան պատերազմի ծավալմանը, չնայած Հյուսիսային Կովկասի և Դաղստանի մի շարք ժողովուրդներ չհարեցին դրան։ 1828 թվականին իմամ հռչակված Ղազի Մուհամմեդը ղազավաթ հայտարարեց, 1831 թվականին գրավեց Թարքին և Ղզլարը, շրջապատեց ռուսական ամրոցները, հայտնվեց Չեչենիայում և պաշարեց Դերբենդը։ Սակայն հուսախաբ գյուղացիներն սկսեցին իմամից հեռանալ, և 1831 թվականից շարժումը որոշ անկում ապրեց։ Գեներալ Դ. Ռոզենի (1831 թվականից) արշավանքների հետևանքով մյուրիդական ջոկատները ջախջախվեցին, և իմամը սպանվեց։ Թուրքիայի հետ չերքեզների կապերը խափանելու նպատակով 1834 թվականին ռուսական զորքերը արշավեցին Անդրկուբան և հիմնադրեցին Աբինսկոյե և Նիկոլաևսկոյե ամրությունները։ Իմամ (1834 թվականից) Շամիչը հարկադրվեց նահանջել Ավարիայից, սակայն, օգտվելով երկամյա դադարից, իր շուրջը համախմբեց Չեչենիայի և Դաղստանի ֆեոդալների մեծ մասին։ 1837 թվականին ռուսական զորքերը ծանր կորուստների գնով հասան որոշ հաջողությունների, սակայն նույն թվականին Շամիլի հետ կնքվեց զինադադար։ Հյուսիս-Արևմտյան Կովկասում կառուցվեցին նոր ամրություններ։ Գեներալ Ե. Գոլովինը (1838 թվականից), հիմնադրելով Նովագինսկոյե, Թենգինսկոյե, Նովոռոսիյսկոյե ամրությունները, 1839 թվականին վերսկսեց ռազմական գործողությունները։ 80-օրյա պաշարումից հետո իմամի նստավայր Ախուլգոն գրավվեց, վիրավոր Շամիլը փախավ Չեչենիա։ Սև ծովի ափին 1839 թվականին կառուցվեցին Լազարևսկոյե, Գոլովինսկոյե ամրությունները, ստեղծվեցին Սևծովյան առափնյա (Կուբանի գետաբերանից մինչև Մեգրելիայի սահմանները) և Լաբայի գծերը։ Հյուսիս-Արևմտյան Դաղստանում գործող Շամիլը մի շարք հաղթանակներ տարավ, գրավեց Ավարիան, իր իշխանությունը հաստատեց Դաղստանի զգալի մասում։ Իմամության տարածքը կրկնապատկվեց, զորքերի թիվը հասավ 20 հազարի։ Գլխավոր հրամանատար նշանակված (1844 թվականից) Մ. Վորոնցովը 1845 թվականին քանդեց Շամիլի նստավայր Դարգոն, սակայն, պաշարվելով, դժվարությամբ փրկվեց ՝ կորցնելով զորքի 1/3-ը և ամբողջ հրետանին։ 1846—1849 թվականներին Շամիլի դիմադրությունը հաջողություն չունեցավ։ 1849—1852 թվականների մարտերից հյուծված նրա զորքերը 1853 թվականի գարնանը վերջնականապես դուրս մղվեցին Չեչենիայից դեպի Լեռնային Դաղստան։ 1853—1856 թվականների Ղրիմի պատերազմինախօրյակին, հուսալով օգնություն ստանալ Թուրքիայից և ԱնգլիայիցՇամիլը աշխուժացրեց իր գործողությունները։ 1853թվականի նոյեմբերին Բաշկադըքլարի ճակատամարտում թուրք, բանակները ջախջախվեցին։ Այս պայմաններում ձախողվեցին Զաքաթալայի շրջանում Լեզգիական, նաև Սևծովյան առափնյա և Լաբայի գծերը գրավելու Շամիլի զորքերի և չերքեզների փորձերը։ 1854 թվականի ամռանը թուրքերը հարձակման անցան Թիֆլիսի վրա, որը նոր հույսեր ներշնչեց Շամիլին։ Նա ներխուժեց Կախեթ, գրավեց Ծինանդալին, սակայն շուտով պարտություն կրեց։ Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքերի ջախջախումն ու 1855 թվականի նոյեմբերին Կարսի գրավումը վերջնականապես ցրեցին արտաքին օգնություն ստանալու Շամիլի հույսերը։ 1856 թվականին Փարիզի հաշտության պայմանագրի կնքումը ցարիզմին թույլ տվեց լեռնականների դեմ կենտրոնացնել զգալի ուժեր. Կովկասյան կորպուսը վերածվեց բանակի և հասցվեց մինչև 200 հազար զինվորի։ Նոր գլխավոր հրամանատարներ գեներալ Ն. Մուրավյովը (1854—1856 թվականներին) և գեներալ Ա. Բարյատինսկին (1856—1860 թվականներին) շարունակեցին սեղմել պաշարման օղակը իմամության շուրջը։ 1859 թվականին ընկավ Շամիլի նստավայր Վեդենո աուլը, օգոստոսին նա անձնատուր եղավ, իսկ նոյեմբերին հանձնվեցին չերքեզներիհիմնական ուժերը՝ Մուհամմեդ Էմինի գլխավորությամբ։ Չերքեզների տերիտորիայով անցկացվեց Բելոռեչենսկայա գիծը՝ Մայկոպ ամրոցով։ 1862 թվականի կեսին լեռնականների ձեռքում մնացած տերիտորիաների (200 հազար բնակիչ) դեմ հանվեց 60 հազարանոց բանակ ՝ գեներալ Ի. Եվդոկիմովի հրամանատարությամբ։ 1863 թվականին գրավվեց Բելայա և Փշիշգետերի միջև ընկած տարածքը, 1864 թվականի ապրիլին ՝ ամբողջ ծովափը և Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային լանջերը մինչև Լաբա գետը։ Անընկճելի մնացին միայն փոքր քանակությամբ լեռնականներ։ Չերքեզներն ու աբխազները հարկադրվեցին հաստատվել հարթավայրերում։ Շուրջ 500 հազար մարդ, իսլամական հոգևորականության ազդեցությամբ, արտագաղթեց Թուրքիա։ 1864 թվականին Աբխազիայում հաստատվեց ռուսական կառավարություն, անձնատուր եղավ չերքեզների դիմադրության վերջին օջախը՝ Կբաադուն (այժմ ՝ Կրասնայա Պոլյանա)։ Կբաադուի գրավմամբ նշանավորվեց Կովկասյան պատերազմի ավարտը։ Կովկասյան պատերազմի հետևանքով ՉեչենիանԼեռնային Դաղստանը և Հյուսիս-Արևմտյան Կովկասը վերջնականապես միացվեցին Ռուսաստանին։ Միացումը տեղի ունեցավ ռազմա-ֆեոդալական բռնի մեթոդներով, սակայն լեռնականների՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելը օբյեկտիվորեն առաջադիմական նշանակություն ունեցավ ՝ նպաստելով նրանց տնտեսական, քաղաքական և մշակութային առաջընթացին։