Սասունի 1894 թվականիապստամբությունը։ Շուրջ35 հազար հայ բնակչությունունեցող և մեկ տասնյակգյուղախմբեր ընդգրկողՍասունի գավառը, որնուներ ազատագրականպայքարի հարուստավանդույթներ, դեռևս 1880-ական թվականներիցպայքարի մեջ էր քրդականհրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականություններիդեմ։ Ազատ կյանքին և զենք կրելուն սովոր լեռնական սասունցին, բնականաբար, իր վրա պետք է բևեռեր ազատագրական շարժումըգլխավորող կուսակցությունների ուշադրությունը։ ԱզատատենչՍասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարներիքարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որգործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելուուղղությամբ։ 1891 թ. Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում ևլեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրությանգաղափարը։ Թեև 1893 թ. մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքըգցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնցմեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (ՀամբարձումՊոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (ԳևորգԱդամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի հետագա կազմակերպումնու ղեկավարումը։
Թուրքական իշխանությունները Սասունում սկսված խմորումներիցանհանգստացած՝ 1891-1892 թթ. նրա դեմ հանեցին քրդական ցեղերին, Համիդիե հեծելազորային ջոկատներ ու ոստիկանական կանոնավորուժեր։ Հետ մղելով բոլոր հարձակումները՝ սասունցիներըգործնականում հայտնվեցին օսմանյան պետության դեմկիսապատերազմական վիճակում։ 1893 թ. ամռանը Բիթլիսի կուսակալԹահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները. 1.հանձնել հեղափոխականներին, ղրսից եկած գործիչներին ու նրանցհամակիրներին, 2. հանձնել զենքերը, 3. վճարել այդ տարվա ևնախկինում չվճարած բոլոր տուրքերը, 4. ստորագրել հանրագրություն, համաձայն որի իրենք շատ գոհ են օսմանյան կառավարությունից ևըմբոստացել են Միհրան Տամատյանի թելադրանքով։
Առաջարկված պայմանները երկընտրանքի առջև կանգնեցրինսասունցիներին։ Դրանց ընդունումը հավասարազոր էրանձնատվության, մերժումը կընկալվեր որպեսապստամբություն։ Սասուննընտրեց երկրորդ ուղին: Ժխտելով Սասունումհեղափոխականների ուդրսից եկած գործիչներիառկայությունը, հրաժարվելով հանձնելզենքերը և վճարելտուրքերը՝ սասունցիներըդրանով գործնականումապստամբության դրոշպարզեցին թուրքականբռնապետության դեմ։Սասունը դարձավ Հայկական Հարցի լուծման համար մղվող պայքարիկարևոր ճակատ։ Սասունցին հույս ուներ ստանալ եթե ոչ քրիստոնյաազգերի, ապա գոնե դրսի հայության, մասնավորապեսկովկասահայության օժանդակությունը՝ դրամով, զենքով ու կռվողուժերով։ 1893 թ. վերջերին Սասունի համար զենք ձեռք բերելունպատակով Թիֆլիս ժամանեց Մեծն Մուրադը (ՀամբարձումՊոյաճյան), իսկ հաջորդ տարվա սկզբներին նույն նպատակով Կարսանցավ Հրայրը։ Բայց Սասունը չստացավ ակնկալված օգնությունը։
Շուտով Սասունը օղակի մեջ առնվեց. հայտարարվեցպատերազմական վիճակ։ 1894 թ. հունիսին կառավարությունը դիմեցվճռական միջոցների։ Սուլթանի հանձնարարությամբ Սասունարշավող զորքերի ղեկավարությունը ստանձնեց Անատոլիական 4-րդբանակի հրամանատար, ջարդարար Զեքի փաշան; Բացի նրագլխավորած 12 հազարանոց զորամիավորումից, Սասունի վրաշարժվեցին նաև այլ զորամասեր՝ Դիարբեքիրից, Կաբինից, Երզնկայից, Մուշից, Վանից, անգամ Բաղդադից ու Հալեպից։ ԴեպիՍասուն շարժվեցին նաև ոստիկանական ուժեր, համիդիեականզորախմբեր և տասնյակ հազարավոր անկանոն քուրդ բաշիբոզուկներ։Այսպիսով, Սասունի դեմ դուրս բերվեց ժամանակի ռազմականտեխնիկայով զինված մի հսկա բանակ, որն իր թվաքանակովգերազանցում էր Սասունի հայությանը: Դա վկայում է այն մասին, թեսուլթանի համար որքան վտանգավոր էր ըմբոստ Սասունը: Օգոսաոսիսկզբներին թուրքական կանոնավոր զորքերը հարձակման անցան։Մուրադի և մյուս հրամանատարների գլխավորությամբ կայծքարեհրացաններով, դաշույններով, կացիններով զինված սասունցիներըշուրջ մեկ շաբաթ շարունակ աներևակայելի խիզախությամբ ուանձնազոհությամբ կռվում էին թշնամու դեմ՝ մնալով իրենց դիրքերում։Ի վերջո, սակայն, նրանք ստիպված էին մարտերով նահանջելանմատչելի լեռները։ Անհավասար գոտեմարտը շարունակվեց ևս 15 օր։ Ռազմամթերքը և պարենը համարյա սպառած սասունցիներիուժերը ջլատելու նպատակով թուրքական հրամանատարությունըդիմեց նենգության՝ ներման խոստումով նրանց անձնատուր լինելուառաջարկ արեց։ Սասունցիները մերժեցին առաջարկը։ Բայց նրանցիցմոտ 200 դյուրահավատներ օգոստոսի 15-ին լքեցին դիրքերը ևշարժվեցին դեպի թուրքական բանակատեղի։ Այստեղ նրանցշրջապատեցին ու սրի քաշեցին։ Հակառակորդն անցավ նորհարձակման։ Անդոկի, Կեպինի և Տալվորիկի բարձունքներում Սասնոապստամբները վերջին մարտերը տվեցին թշնամուն։ Շատերըզոհվեցին հերոսի մահով։ Նրանց կողքին ընկան նաև բացառիկտոկունություն և անձնազոհություն ցուցաբերած սասունցի կանայք։Խուսափելով թշնամու ձեռքն ընկնելուց՝ նրանցից շատերըգերադասեցին անդունդը նետվել։ Օգնություն չստանալով որևէ տեղիցև մնալով միայնակ՝ օգոստոսի 24-ին Սասունն ընկավ։ Մուրադը, ԳևորգՁավուշը և քարանձավներում ապաստանած մի խումբ մարտիկներգերվեցին ու շղթայակապ տարվեցին Մուշ։ Սկսվեց խաղաղբնակչության ջարդը: Ավերվեց ու հրի մատնվեց շուրջ 40 գյուղ, զոհվեցավելի քան յոթ հազար հայ։ Սասունում սկսված ապստամբությունըՀայաստանում համընդհանուր ապստամբության վերաճելու հույսերը իդերև ելան։