Հայրենական մեծ պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմն արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների: Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով:

Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը: Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը: ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը:

Թեև 1939 թ-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940 թ-ի վերջերին հաստատել է ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ:

ԽՍՀՄ ղեկավար Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ-ի ընթացքում չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա և պատերազմի մասին խոսակցությունները համարում էր սադրանք: Բայց Գերմանիան, Մեծ Բրիտանիան նվաճելու փոխարեն, 1941 թ-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվում է Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսում են նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ են հայտարարում Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ է ուղարկում «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան: Սկսվում է խորհրդային ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը:

Խորհրդային զորքերը, ազատագրելով ԽՍՀՄ տարածքը, ռազմական գործողությունները տեղափոխում են ֆաշիստական զորքերի գրաված երկրներ: Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944 թ-ի հոկտեմբերին ամերիկյան զորքերն սկսում են Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից: 1945 թ-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսում են Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպում են Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի է դառնում, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվում է Բեռլինը: Մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ստորագրվում է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվում է պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943 թ-ին դուրս էր եկել պատերազմից): Ավարտվում է նաև Հայրենական մեծ պատերազմը:

Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 միլիոն և հաշմանդամ դարձել 95 միլիոն մարդ: Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր․ պատերազմում զոհվել է ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվել հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմել է 2569 մլրդ ռուբլի։

Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ 1941 թ. օգոստոսի 25-ին «Правда» թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները։ Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին։ Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»։

Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ։ 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր։

Խորհրդային Հայաստանում իրագործված ոազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը։ 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեոնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին։ 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը։ Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի։

Նրանցից առավել նշանավոր էին 89-րդ Թամանյանը (հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) և 409-րդը (հրամանատարներ՝ Արտաշես Վասիլյան, Եվստասի Գրեչանի և ուրիշներ): Վերջինս, իր մարտական ուղին սկսելով Հյուսիսային Կովկասից, հասավ մինչև Ավստրիա և Չեխոսլովակիա, իսկ 89-րդը միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցում է նաև Բեռլինի գրավմանը:

Պատերազմին մասնակցած հայերից 66 հազար 802-ը ստացել են պարգևներ. 107 հայորդի արժանացել է ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, մնացած հայ մարտիկներն ու հրամանատարները պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: 63 հայ գեներալ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարն էր: Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացել են մարշալի կոչման` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան):

Բլոգային աշխատանքները մեր դպրոցում և երկրից դուրս 1_111

Բարև ձեզ ես Գրիգոր Շիրինյան եմ և սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցում։ Սովորում եմ այս դպրոցում երեք տարի։ Երկու տարվա ընթացքում ես սովորել եմ աշխատել բլոգի միջոցով։ Այսօր ես կհամեմատեմ մեր դպրոցի բլոգային ծրագիրը այլ արտասահմանյան բլոգ վարող դպրոցների հետ։
Աղբյուր։
https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://www.topuniversities.com/blog/10-best-student-blogs-millennial-life&ved=2ahUKEwje7_mKzInlAhXO0KQKHd4ZC3EQFjAAegQIAhAB&usg=AOvVaw1GTTkPC4x-LfHeSpaTl5-F&cshid=1570433979008

https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://blog.feedspot.com/student_blogs/&ved=2ahUKEwje7_mKzInlAhXO0KQKHd4ZC3EQFjABegQIBBAB&usg=AOvVaw3-md8RoHqbysSseNvETMaN&cshid=1570433979008
Առաջին հերթին կցանկանայի ավելացնել, որ գրեթե ամեն ինչով մեր ծրագրերը նման են։ Սկզբում կպատմեմ մեր ծրագրի մասին, որին ծանոթ է յուրաքանչյուր Սեբաստացին։ Մենք բլոգերում տեղադրում ենք տնային աշխատանքները և այլն։ Ունենք բաժիններ բոլոր առարկաներից` հենց այդ բաժինների միջոցով են մեզ գնահատում ուսուցիչները։
Հիմա կպատմեմ ԱՄՆ_ի բլոգերի ծրագրի մասին։ Իմ կարծիքով հենց այստեղ է առաջացել այդ ծրագիրը։ Կցանկանայի ավելացնել, որ ԱՄՆ_յում աշակերտները հիմնականում աշխատում են տետրերում, ապա տանը տեղափոխում բոլոր աշխատանքները բլոգ։ Բացի տնային որից նրանք տեղադրում են բլոգ այն ամենը ինչով սիրում են ղլզբաղվռկ օրինակ.` եթե աշակերտը սիրում է ստեղծել անիմաղի կամ ստեղծել 3D մոդելներ նա տեղադրում է նրա աշխատանքը բլոգ և ստանում լրացուցիչ միավորներ արված աշխատանքի համար։ Եթե հնարավորություն ունենայի փոխել կամ նմանեցնել մեր ծրագիրը նրանց ծրագրին դա կլիներ ազատ բլոգային աշխատանքը։ Ես համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ունի հոբբի կամ սիրած զբաղմունք և շատ հաճելի կլիներ տեղադրել արված աշխատանքները բլոգ և ստանալ լրացուցիչ բալեր արված աշխատանքի համար։

Հեղինակ.` Գրիգոր Շիրինյան

Իմ բլոգը։ grigorshirinyan.wordpress.com

Ֆիզիկա դաս:4 Լիցքի պահպանման օրենք

Ատոմի կառուցվածքի բացահայտումը թույլ տվեց բացատրել շատ էլեկտրական երևույթներ: Քննարկենք դրանցից մի քանիսը.
Ինչպե՞ս են էլեկտրականանում մարմինները շփման միջոցով:
Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա դրական լիցք, մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝ բացասական լիցք:
 
шпум.png
Մարմիններն էլեկտրականանում են, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:
Մարմնի ձեռք բերած լիցքը՝ q=e(NpNe), որտեղ  Np-ն պրոտոնների թիվն է մարմնում, իսկ Ne-ն՝ էլեկտրոնների թիվը
Ինչու՞ են մետաղները հաղորդիչ, իսկ դիէլեկտրիկները՝ ոչ:
 

Մետաղներում որոշ  էլեկտրոններ թույլ են կապված միջուկին, նրանք կարող են պոկվել ատոմից և ազատորեն տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Այդ էլեկտրոններն էլ հաղորդիչով տեղափոխում են լիցքեր և կոչվում են հաղորդական էլեկտրոններԴիէլեկտրիկում լիցքերը կապված են, նրանք ազատորեն տեղափոխվել և հետևաբար լիցք հաղորդել չեն կարող:

Ինչու՞ են էլեկտրականացման փորձերում օգտագործում դիէլեկտրիկ՝ օրինակ սաթե կամ ապակե ձող:
 

Քանի որ դիէլեկտրիկում լիցքերը ազատորեն տեղափոխվել չեն կարող, շփման միջոցով դիէլեկտրիկի ստացած լիցքը մնում է այնտեղ, որտեղ առաջացել է: Հետևաբար այն հարմար է փորձեր կատարելիս: Իսկ մետաղական առարկաներով փորձ կատարելիս, որպեսզի լիցքը չհեռանա, պետք է մեկուսիչ բռնակ օգտագործել:

Screenshot_3.png
Էլեկտրականացման դեպքում փոխվու՞մ է արդյոք մարմինների  ընդհանուր լիցքը:
 

Պարզելու համար կատարենք հետևյալ փորձը: Վերցնենք սնամեջ գունդ ունեցող երկու էլեկտրաչափ և սինթետիկ նյութից ժապավեն՝ բոլորը լիցքաթափված: Ժապավենով շփենք էլեկտրաչափի ձողը: Էլեկտրաչափի սլաքը կշեղվի, դա նշանակում է, որ նա որոշակի լիցք է ստացել: Այնուհետև ժապավենը մտցնենք II էլեկտրաչափի (սնամեջ) գնդի մեջ. նրա սլաքը կշեղվի ճիշտ նույնքան՝ ցույց տալով մեծությամբ հավասար լիցքերի առկայությունը: Հետագա հետազոտությունների միջոցով կարելի է պարզել, որ այդ լիցքերը նշանով հակառակ են, այսինքն գումարային լիցքերը նորից հավասար է 0-ի: Այս և այլ փորձերը ցույց են տալիս, որ էլեկտրականացման պրոցեսում մարմինների ընդհանուր լիցքը պահպանվում է:

лицк.jpg
Եթե մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ:
заряд1.gif
q1+q2+q3+=const
Փորձնական եղանակով հաստատված այս պնդումը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք:

Ֆիզիկա դաս:3 Ատոմի կառուցվածքը

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ.  Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:
томс.jpg          images.jpg
Էլեկտրոնի լիցքը՝  qe=e=1,61019Կլ, իսկ զանգվածը՝ me=9.11031կգ

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային 

REZERFORD_Ernst3.jpg                    atom1.jpg
Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Էլեկտրոնները շարժվում են արագացմամբ (մոտ 1022մ/վ2), որի պատճառը միջուկի և Էլեկտրոնի փոխադարձ ձգողությունն է: Էլեկտրոնի և միջուկի գրավիտացիոն փոխազդեցությունը շատ փոքր է` մոտ 1040ն, հետևաբար նրանց փոխազդեցությունը հիմնականում էլեկտրամագնիսական բնույթի է:

Սովորական վիճակում մարմինը, ինչպես և նրա կառուցվածքային տարրերը՝ ատոմները, էլեկտրաչեզոք են: Ուրեմն վերջինիս բոլոր էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 
Screenshot_2.png
Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝
qէլ.=Ze
Միջուկի լիցքը կլինի՝
qմիջ.=+Ze
Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,61019կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել.
Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին:
Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ:
  
 Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: 
Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
 A=Z+N, որտեղից՝ N=AZ
A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ:
Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:
Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:
   
p-08a-2.gif