Տերյանական բառարան

Հոմանիշներ              բյուր

բյուր-անչափ, շատ,անթիվ,անչափ շատ,տասը հազար , Շատ, անհամար, բազում, բազմաթիվ, անթիվ, անհաշիվ, անքանակ, բազմաքանակ, բազմահազար, բազմահամար, բյուրավոր, հազարավոր, բազմաբյուր, րազմաբյուրավոր, ստվարաթիվ, ստվարաքանակ, (հզվդ.) հոգնաթիվ, հոգնահամար, բյուրաթիվ, բյուրաբազում, մեծաթիվ, բյուրաբյուր: 2. թ. (գրբ.) Տասը հազար:

ռուսերեն թարգմանություն

ա. Несметный, бесчисленный, неисчислимый, бессчётный, несчётный
                        Անգլերեն թարգմանություն
1) myriad
2) ten thousand
               Հականիշներ
Քիչ,պակաս, սակավ, նվազ, փոքրաքանակ, դույզն քստիկ, պեծ, խոր, խրեկ, խրիկ, դլւի,կ, քիչ-քիչ, քիչ-ւէիչ, Հռթիկ-բռթԻԿ ծռթիկծռյփկ: Անբավարար:
                  Պաղ               հոմանիշներ
1. Ցուրտ, սառը, ույծ 2. Անսիրտ, անզգա, չոր; 3. Տես Սառույց 1 նշան.:
                         ռուսերեն թարգմանություն
 Холодный. 2. մ. Холодно. 3. գ. Холод. 4.  Лёд. ♢ Պաղ ջուր ածել забывать, забыть, предавать, предать забвению. Պաղ ջուր ածել գլխին вылить на голову ушат холодной воды. Պաղի տալ скользить по льду, Պաղ առնել простыть, простудиться.
                                                անգլերեն թարգմանություն
cold,cool,ice.
                                                  հականիշներ
տաք , տաքություն, տապ իաստիկյ. տոթ Հհեղձուցիչյ, գոլ: 2. Տոթագին, տոթակեզ, խշխիշէշատ շող:
                           Տրտում     հոմանիշներ
Տխուր, թախծոտ, թախծահար, թախծալի, վշտահար, վշտոտ, սրտաբեկ, սրտակոտոր, տրտմական (քնց.) : 2. Տես Տրտմաբար:
                                     Հականիշներ
ուրախ, զվարթ
                            Ռուսերեն թարգմանություն
  Печальный, грустный, тоскливый, унылый.
                        Անգլերեն թարգմանություն
1) sad,dreary
2) cheerless
                      մենակություն                      հոմանիշներ
Միայնակ, մենավոր, անընկեր, մեն (հզվդ.), (բրբ.) մեն-մենակ, միսմենակ, մինակ, մինակուկ, մենուկ, միակի, միակին, մենավորիկ, կննտոլկ, չոր-գլուխ: 2. Մեկուսի, առանձին: 3. Միայն, լոկ, սոսկ:
                           Ռուսերեն թարգմանություն
 Одинокий, одиночный. 2. մ. Одиноко. 3. մ. Один, в одиночку. 4. ա. Единственный. 5. մ. Только, только лишь, единственно.
              անգլերեն թարգմանություն
1) alone
2) alone,lonely
                           Բոց  հոմանիշներ
 Կրակ, հուր: Հրայրք (սրտի): 2. Տես Կիրք:
                              Ռուսերեն թարգմանություն
. Пламя. Խարույկի բոց пламя костра. Կրքի բոց пламя страсти. 2. Страсть, сильное чувство. 3. ա. Раскалённый. 4. ա. Рыжий, огненно-рыжий. ◊ Բոց արձակել испускать пламя. Բոց տալ воспламениться. Բոց ու կրակ, Կրակ ու բոց шалун, озорник
              Անգլերեն  թարգմանություն
flame

երազանք – բացատրություն

երազանքի, [գոյական]
1. Երազելը:
2. Որևէ բանի բուռն՝ անդիմադրելի ձգտում:
3. Անհասանելի կամ այդպիսին թվացող իղձ՝ փափագ:
4. Երևակայության մեջ ընկնելը, որևէ բանի մասին ինքնամոռացությամբ մտածելը:

երազանք – հոմանիշներ

տես 1. Երազ: 2. Բաղձանք:

երազանք – ռուսերեն թարգմանություն

ի Грёза, мечта, сон.

երազանք – անգլերեն թարգմանություն

dream

երազանք – բացատրություն

երազանքի, [գոյական]
1. Երազելը:
2. Որևէ բանի բուռն՝ անդիմադրելի ձգտում:
3. Անհասանելի կամ այդպիսին թվացող իղձ՝ փափագ:
4. Երևակայության մեջ ընկնելը, որևէ բանի մասին ինքնամոռացությամբ մտածելը:

երազանք – հոմանիշներ

տես 1. Երազ: 2. Բաղձանք:

երազանք – ռուսերեն թարգմանություն

ի Грёза, мечта, сон.

երազանք – անգլերեն թարգմանություն

dream

լուսեղեն – բացատրություն

[ածական]
1. Լույսից բաղադրված՝ բաղկացած:
2. (փոխաբերական) Լուսավոր, պայծառ, լուսափայլ:
3. Լույս արձակող, լուսաճաճանչ:
4. (փոխաբերական) Հրաշագեղ, լույսի նման գեղեցիկ:
5. (փոխաբերական) Լույսի նման ճերմակ:
6. (փոխաբերական) Վճիտ:

լուսեղեն – հոմանիշներ

) տե Լակերս,:

լուսեղեն – ռուսերեն թարգմանություն

ա. 1. Световой. 2. Лучезарный. 3. Ослепительный, белоснежный.

լուսեղեն – անգլերեն թարգմանություն

gleaming

հեզ – բացատրություն

[ածական]
1. Մեղմ ու հանդարտ բնավորության տեր, քաղցրաբարո, խոնարհ:
2. Հեզություն արտահայտող:
3. (փոխաբերական) Հլու, ստրկամիտ, ծառայամիտ:
4. (փոխաբերական) Մեղմ, թույլ:
5. (փոխաբերական) Քնքուշ, նրբին:

հեզ – հոմանիշներ

ա. Հնազանդ, հլու, խոնարհ, մեղմ, մեղմիկ, հանդարտ, հեզիկ, հեզահամբույր, հե-զաւհոգի, հեզաբարո, բարեհամբույր, դյուրահամբույր, դյուրաբարո,- հանդարտաբարո, հեզամիտ, խոնարհամիտ, անհպարտ, հեզաբարոլ, գառնամիտ, գառնաբարո, (ժողվրդ.) վար- վուկ, (փխբ.) հրեշտակ, աստծու գառ, գառ, գառնուկ, ցածուկ, ցածուն:

հեզ – հականիշներ

հանդուգն, ամբարտավան, խրոխտ, գոռոզ

հեզ – ռուսերեն թարգմանություն

(բրբ.) մ. 1. Совершенно, вовсе, совсем. 2. Ничего, ничто.

հեզ – անգլերեն թարգմանություն

humble

կարոտ – բացատրություն

[ածական]
1. Որևէ բանի պահանջ՝ կարիք զգացող, մի բանից զուրկ: Լավ օրի կարոտ մնացին:
2. Մի բանից զրկված և զրկանքից տառապող:
3. Նյութական միջոցներից զուրկ, չքավոր, չունևոր, կարիքավոր:
4. [գոյական] Կարոտություն, կարիք:
5. Վիշտ՝ տխրություն՝ հոգեկան տառապանք, որ մարդ զգում է մեկից կամ մի բանից զուրկ՝ հեռու լինելու պատճառով:

կարոտ – հոմանիշներ

գ. ա. 1. Անձկություն, կարոտություն: || Փափագ, ցանկություն, ըղձանք, իղձ, բաղձանք, տենչ, տենչանք, կարոտանք, հասրաթ (բրբ.): 2. Տես Աղքատ: 3. Տես Աղքատություն:

կարոտ – ռուսերեն թարգմանություն

1. գ. Тоска. 2. գ. Нужда, нищета, бедность. 3. ա., գ. Лишённый материальных средств, нуждающийся, бедный. 4. ա․ Тоскующий, тоскливый, исполненный тоски. 5. մ. Կարոտով с тоской, тоскующе. ◊ Կարոտ զգալ՝ քաշել тосковать, скучать. Կարոտ լինել нуждаться. Կարոտն առնել утолить тоску.

կարոտ – անգլերեն թարգմանություն

melancholy,depression

վայրի – բացատրություն

[ածական]
1. Բնական պայմաններում ապրող, չընտելացված, վայրենի (կենդանիների ու թռչունների մասին):
2. Վայրենաբույս, ոչ մշակութային (բույսերի մասին):
3. Անմշակ մնացած, չմշակված, անմշակ, խոպան (հողի՝ վայրի մասին):
4. Անապատային, ամայի, անբնակ:
5. Չպատվաստված՝ վայրենաբույս ծառի տված, վայրենի բույսի տված (պտուղների ու հատապտուղների մասին):
6. Վայրենության մակարդակի վրա գտնվող: Վայրի ցեղեր:
7. (փոխաբերական) Հետամնաց, ոչ քաղաքակիրթ: Մի՛ խաոնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին (Վ. Տերյան):
8. (փոխաբերական) Գազանաբարո, վայրենաբարո: Վայրի չոբան:
9. (փոխաբերական) Գազանային, անագորույն: Ընդունակ էր անգամ վայրի ծեծի ենթարկելու իր գավակներին (Դ. Դեմիրճյան):
10. Անկիրթ, անդաստիարակ, անտաշ: Ի՜նչ վայրի երեխա ունեք:
11. (փոխաբերական) Կատաղի, մոլեգին, անզուսպ: Վայրի թափ՝ ընթացք:
12. (փոխաբերական) Բնական վիճակում եղող՝ մնացած, անաղարտ, կուսական: Վայրի անտառ:
13. (փոխաբերական) Անաղարտ, մարդու կողմից չխաթարված, բնական: Ու՞ր է գտել էս երգերը Նավադահան, էսքան վայրի ու քըմահաճ (Լոնգֆելլո):
14. (փոխաբերական) Անսովոր, արտակարգ: Վայրի գեղեցկություն:
15. (փոխաբերական) Արտառոց, ծայրահեղության հասած, ծայրահեղ: Վայրի զրպարտություն:
16. (փոխաբերական) Բուռն, ուժգին: Վայրի քրքիջ՝ խնդություն:
17. (փոխաբերական) Անկաշկանդ, ազատ, անարգել: Տափաստանային վայրի ազատության ու արշավների կիրքը նրա մեջ եռացնում էին անսանձելի մի քրքիջ (Դ.Դեմիճյան)
18. Գործածվում է որպես բուսերի և կենդանիների անունների բաղադրիչ, ինչպես՝ վայրի հազար, վայրի տանձենի ևն:

վայրի – հոմանիշներ

1) ա. 1. Վայրենի (կվդ.), վայրասուն, վայրագասուն; 2. Անընտել: 3. Անմշակ:

2) գ. (բսբ.) Գիեկ:

վայրի – ռուսերեն թարգմանություն

ա. 1. Дикий. 2. Дикорастущий. 3. (փխբ.) Свирепый.

վայրի – անգլերեն թարգմանություն

1) place,venue,locale
2) wild,beastly

շրշյուն – բացատրություն

շրշյունի, [գոյական]
1. Շրշալը:
2. Շրշալու ձայնը:

շրշյուն – հոմանիշներ

գ. Սոսափյուն, շնկշնկոց, շշնկոց, խշրտոց, խշխշոց:

շրշյուն – ռուսերեն թարգմանություն

ի Шелест, шуршанье.

շրշյուն – անգլերեն թարգմանություն

rustle

ճերմակ – բացատրություն

[ածական]
1. Շատ սպիտակ, ձյունագույն:
2. (ժողովրդական, փոխաբերական) Պարզերես:
3. [գոյական] Ճերմակ ձի:
4. (հնացած) Արծաթադրամ:
5. (փոխաբերական) Ճերմակահեր:

ճերմակ – հոմանիշներ

ա. 1. Սպիտակ, սպիտակագույն, սպիտակաթույր, սպիտակավուն, ճերմակագույն, ճերմակավուն, ճերմակաթույր, ճերմակորակ, ձյունագույն, ձյունաթույր, ձյուներանգ. ձյունասպիտակ, ձյունաճերմակ, կաթնագույն, կաթնաթույր, կաթնավուն, սիւի-սպիտակ, ճեփ-ճերմակ (ամբողջապեսի, (հնց.) սպիտակաթորմի, սպիտակահեղց, (բրբ.) ճերւմակկապ, ճերմակկեկ, ճերմկոտ, ճերմկոտիկ. Ճերմկուկ, ճերմլուկ: 2. Տես ճերմկուց: 3. Տես Կաթնեղեն:

ճերմակ – ռուսերեն թարգմանություն

ա. 1. Белый. 2.(փխբ.) Седой. ◊ Ճերմակին տալ белеть.

ճերմակ – անգլերեն թարգմանություն

white

քամի – բացատրություն

քամու, [գոյական]
1. Օդային հոսանքի շարժում հորիզոնական ուղղությամբ, հողմ:
2. Օդի թեթևակի շարժում, հով, զեփյուռ: Օդափոխիչը միացրո՛ւ, թող մի քիչ քամի անի:
3. (ժողովրդական) Փորի գազեր, փուք:
4. (ժողովրդական) Դատարկաբանություն, անիմաստ խոսակցություն:
5. (ժողովրդական) Հոդացավ, ոսկրացավ:
6. (փոխաբերական) Սուտ խոսք, ստախոսություն, փչոց:
7. (փոխաբերական) Ոչնչություն, ունայնություն:
8. (փոխաբերական) Քամու նման արագասույր (առավելապես ձիերի մասին): Դա հո ձի չի, քամի է, քամի: (Ս. Խանզադյան):

քամի – հոմանիշներ

1) գ. Հողմ, սյուք, պտուտահողմ, թաթառ. խորշակ, հարավ խաքԼ սամում, հյուսիսի, պախրցի, (կվդ.) սղոխ, սոթ (ցուրտ), հով, զեփյուռ, զով, պարզեղ (մեղմ), (հզվդ.) կատեգիս, ստռոբիլոս, այս, ռեհ, սեղանակ: Փոթորիկ, մրրիկ: Քաջքաքամի, վիշապ:

2) գ. (բրբ.) Հոդացավ, հոդացավություն, ոսկրացավ (ռևմատիզմ):

3) տես Սուտ, Ստախոսություն:

քամի – ռուսերեն թարգմանություն

մու 1. Ветер. 2. (խսկց.) Ломота. Ոտքերի քամի ломота в ногах. 3. (փխբ.) Брехня. ◊ Քամի անել 1) подуть (о ветре), 2) брехать. Քամի դառնալ сгинуть. Քամի թակել толочь воду (в ступе). Քամի թռցնել 1) бить баклуши, 2) носить воду решетом. Քամի կանգնեց поднялся ветер. Քամի կուլ տալ 1) лодыря гонять, собак гонять, 2) быть в большой нужде. Քամի մտնել գլուխը взбрести в голову, взбрести на ум. Քամին գլխիցը հանել выбросить или выкинуть дурь из головы. Քամին կանգնեց ветер перестал. Քամին որտեղից է փչում откуда ветер дует. Քամու բերածը քամին էլ կտանի с ветра пришло, на ветер и пошло. Քամու բերանը տալ пустить на ветер (по ветру, в трубу). Քամու բերանն ընկնել уноситься ветром. Քամու պես թռչել лететь, нестись как стрела (стрелой). Քամուն տալ 1) веять, провеивать, провевать, 2) пустить по ветру, 3) бросить на ветер. Քամուց ծեվծել обветриться. Ականջը քամուն ушки (уши) на макушке. Բարակ քամի слабый ветер. Դառնաշունչ քամի злой ветер. Կարմիր քամի (բժշկ.) рожа (заразная болезнь). Հին դարմանը քամուն տալ ворошить прошлое, поминать старое. Որ քամին է բերել каким ветром (какими ветрами) занесло? какой ветер занёс (какие ветры занесли)? какими судьбами?

քամի – անգլերեն թարգմանություն

1) wind
2) wring,extract

հմայք – բացատրություն

հմայքի, [գոյական]
1. Հմայություն անելը, հմայություն:
2. Հմայության զորությամբ օժտած իր՝ առարկա, հմայակ, հուռութ:
3. (փոխաբերական) Հոգեկան կամ ֆիզիկական գերող հատկություն, հրապույր:

հմայք – հոմանիշներ

գ. 1. Հրապուրանք, հրապույր, թովչանք, թովչություն: 2. Տես Հմայություն:

հմայք – ռուսերեն թարգմանություն

Очарование, прелесть, пленительность, обаяние, обаятельность, чары.

հմայք – անգլերեն թարգմանություն

charm,glamour,allure

քնքուշ – բացատրություն

[ածական]
1. Սիրալիրություն՝ փաղաքշանք՝ գգվանք արտահայտող՝ ցուցաբերող մեկի նկատմամբ: Քնքուշ քույր:
2. Քնքշանք՝ նուրբ ու սիրալիր վերաբերմունք՝ զգացմունք պարանակող, նուրբ զգացմունքներով տոգորված՝ լցված: Քնքուշ սիրտ՝ սեր:
3. Շոշափելու համար փափուկ՝ նուրբ ու հաճելի: Քնքուշ ձեռք՝ մաշկ:
4. Մեղմ, ձայնով՝ երանգով՝ գծագրություններով դուրեկան՝ հաճելի: Քնքուշ տեսք՝ ձայն՝ բույր:
5. Նրբակազմ, նուրբ կազմվածք ունեցող: Քնքուշ մարմին՝ իրան:
6. Քնքշանք արտահայտող՝ պարունակող: Քնքուշ խոսք՝ վերաբերմունք:
7. Թույլ, նվազ, փխրուն: Քնքուշ մանկիկ:
8. Փափկասուն, գուրգուրանքով՝ մեծ հոգատարությամբ պահված՝ խնամված: Սիրունները պարտեզների քնքուշ պահված վարդն են սիրում (Ավ. Իսահակյան):
9. Զգայուն, դյուրազգաց: Քնքուշ բնավորություն՝ հոգի:
10. Նոսր, շատ բարակ, շատ նուրբ շերտ՝ զանգված կազմող: Քնքուշ ամպ:
11. Նուրբ գործվածք ունեցող, թափանցիկ: Քնքուշ քող՝ շղարշ:

քնքուշ – հոմանիշներ

ա. Թուլամորթ, փափկասուն, դյուրազգած, զգայուն, սիրալիր, մտերիմ, փափուկ, նազելի, նազանի, գիրգ, գրգասուն, նուրբ, մեղմ, դուրեկան, գողտրիկ, (բրբ.) նազուկ, փմփուխ, փնփուխ, փմփխուկ, փմփուլիկ, փամփուս:

քնքուշ – հականիշներ

կոպիտ, բիրտ, դաժան, խիստ, ծանր

քնքուշ – ռուսերեն թարգմանություն

ա. 1. Нежный. 2. Изнеженный. 3. Чувствительный.

քնքուշ – անգլերեն թարգմանություն

1) tender,affectionate,fond,caressing
2) affectionate,tender,fond,caressing

խնդագին – բացատրություն

[ածական, մակբայ]
Խնդալից, խնդությամբ համակված, խնդություն արտահայտող:

խնդագին – հոմանիշներ

ա. Ցնծագին, զվարճագին, զվարթագին, հրճվագին, ուրախագին:

խնդագին – ռուսերեն թարգմանություն

1. ա. Полный веселья, весёлый. 2. մ. Весело.

փառք – բացատրություն

փառքի, [գոյական]
1. Պատիվ՝ հռչակ՝ համբավ, որ մարդ վաստակում Է իր լավ գործով՝ ստեղծագործություններով՝ գիտական վաստակով ևն:
2. Մեկի՝ մի բանի հասցեին ասված՝ գրված գովաբանություն՝ մեծարանք, փառաբանություն:
3. Պատիվ բերող հանգամանք, պատվավոր գործ՝ պաշտոն՝ երևույթ ևն:
4. Մեծ հեղինակություն:
5. Հանդիսավորություն, շուք:
6. Գործածվում Է որպես բացականչական բառ՝ կեցցե՜, պատիվ ու պարծանք նշանակությամբ: Փա՜ռք մեր հզոր հայրենիքին:
7. Պարծանքի առարկա: Ուկրաինա սիրելի… քո զավակները դարձան փառքը իրենց մայրերի (Սարմեն):
8. Մեծարանք, հարգանք: Մեծ էր փառքը հայրապետի, երբ նա մի որևէ տեղ էր գնում (Հ. Թումանյան):

փառք – հոմանիշներ

գ. 1. Փայլ, շքեղություն, պերճություն, պերճանք, շուք, փառավորություն: 2. Պատիվ, հռչակ, թագ (փխբ.): 3. Պարծանք, քքվանք (հզվդ.): 4. (կրոն.) Գովաբ ան ութ յուն, փառաբան ո ւթյո ւն, օրհնանք, օրհնաբանություն: 5. (կրոն.) Մեծություն, զորություն (աստծու մասինյ:

փառք – հականիշներ

անարգանք, խայտառակություն

փառք – ռուսերեն թարգմանություն

ի 1. Слава. 2. Честь. 3. Торжественность, блеск. ◊ Փառք աստծո՝ աստծու слава богу. Փառք է роскошь (по сравнению с…). Փառք տալ славить, прославить. Փառք տալ ամենակալին՝ աստծուն՝ արարչին воздать славу всемогущему богу, создателю, всевышнему. Փառք ու պարծանք слава и честь. Փառքդ շատ (լինի) աստված слава, хвала тебе, господи. Փառքի պսակ венец славы. Փառաց ի փառս բարձրացնել курить, воскурить фимиам. Փառքով պսակել прославить. Ի փառս во славу.

փառք – անգլերեն թարգմանություն

glory

կրկին – բացատրություն

[մակբայ]
1. Երկրորդ անգամ: Մի անգամ ասացի, չհասկացավ, կրկին ասացի:
2. Եվս մի անգամ, դարձյալ, վերստին: Տասն անգամ բարկացել եմ, կրկին նույնն Է անում:
3. [ածական] (հնացած) Կրկնակի, երկու տակ: Կրկին պատ՝ պարիսպ:
4. (հնացած) Զույգ: Պատուհանի կրկին փեղկ:
5. (հնացած) Կրկնապատիկ: Հիսունը կրկինն Է քսանհինգի (Վրթ. Փափազյան):
6. [գոյական] (անհանձնարարելի) Կրկնօրինակ, պատճեն:

կրկին – հոմանիշներ

ա. մ. 1. Դարձյալ, նորից, վերստին, Էլի, ևս, մյուս անգամ, նորեն (արևմտհ.), կրկին ու կրկին, նորից ու նորից, (բրբ.) նուրմենջ, նորմեկանց, Էլման, կրնկին: վեր: 2. Երկու, կրկնակի, կրկնապատիկ, կրկնակ: 3. Տես Երկրորդ: 4. գ. Պատճեն, կրկնօրինակ:

կրկին – ռուսերեն թարգմանություն

1. մ. Опять, снова, вновь, вторично, ещё раз. 2. տե՛ս Կրկնակի։ 3. ա. (հզվդ.) Парный. 4. ա. Удвоенный. 5. գ. (հզվդ.) Второй экземпляр, копия, дубль. ◊ Կրկին անդամ вторично, ещё раз. Կրկին անել повторять, повторить (что-либо ещё раз). Կրկին չափով вдвое больше.

կրկին – անգլերեն թարգմանություն

1) again
2) once again

մեգ – բացատրություն

մեգի, [գոյական]
Երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ:

մեգ – հոմանիշներ

գ. Մառախուղ, մշուշ, շամանդաղ, մռայլ, մլար, թուխպ, միգամածություն, ամպ ու զամպ, (հզվդ.) մառ, բսղ, արամուր (հնց.) (բրբ.) դուման, մխածլուլ, կուրաթուխպ, քա շաթուխպ, չանգ, փուս, մուժ, մըժ, մժիկ, մու ժիկ:

մեգ – ռուսերեն թարգմանություն

ի Мгла, туман.

մեգ – անգլերեն թարգմանություն

1) mist
2) Mag,Meg

դժգույն – բացատրություն

[ածական]
1. Գույնը գցած, գունատ:
2. Նսեմ, թույլ, ոչ պայծառ, աղոտ:
3. (փոխաբերական) Ոչ ազդու, ոչ տպավորիչ, թույլ, անգույն:
4. (փոխաբերական) Ոչ արտահայտիչ, ոչ վառ, ոչ ցայտուն:
5. (փոխաբերական) Մռայլ, տխուր:

դժգույն – հոմանիշներ

ա. Գունատ, անգույն, դալուկ, դալկուն, դալկահար, գունաթափ, դալկոտ, դալկավոր, տժգույն, տգույն, պաղշորթ (բրբ.): || Աղոտ, նսեմ, տմույն:

դժգույն – ռուսերեն թարգմանություն

ա. 1. Бледный, бесцветный, анемичный. Դժգույն դեմք бледное лицо. 2. Бесцветный, серый, бледный, неяркий. Դժգույն ճառ бледная речь. 3. Тусклый, матовый. Դժգույն լույս тусклый огонёк. 4. (փխբ.) Нeярко выраженный. 5. (փխբ) Мрачный, безрадостный, печальный. 8. (փխբ.) Невыразительный.

դժգույն – անգլերեն թարգմանություն

pallid,din,dingy

Վահան Տերյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png

Վահան Տերյան

Vahan Ter-Grigorian.jpg

Ծննդյան անուն Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան
Ծնվել է հունվարի 28 (փետրվարի 9), 1885
Ծննդավայր ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն
Վախճանվել է հունվարի 71920

_1-0″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-1″>[1](34 տարեկանում)Վախճանի վայրՕրենբուրգՕրենբուրգի մարզՌուսական կայսրություն

_1-1″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-1″>[1]Մասնագիտությունբանաստեղծ և գրողԼեզուՀայերեն

_2-0″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-2″>[2]

ԱզգությունհայՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարանՈւշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներԳիշեր և հուշերՈսկի հեքիաթԵրկիր Նաիրի և Կատվի դրախտԱմուսինՍուսաննա ՏերյանՎահան Տերյան ՎիքիքաղվածքումՎահան Տերյան ՎիքիդարանումVahan Teryan Վիքիպահեստում

 

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885 – հունվարի 71920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

19151916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանի արձանը

Բանաստեղծական շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծաքործություն: Այդպիսին նաև Տերյանի բանաստեղծությունները:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկերի ժողովածու, հատ. 1–4, Կ. Պոլիս–Երևան, 1923–1925:
  • Բանաստեղծությունների լիակատար ժողովածու, Երևան, 1940:
  • Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1950, 494 էջ:
  • Երկեր, Երևան, 1956, 742 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–3, Երևան, 1960–1963:
  • Նամակներ, Երևան, 1971:
  • Երկերի ժողովածու, հատ. 1–4, Երևան, 1972–1979:
  • Բանաստեղծություններ, Երևան, 1982:
  • Բանաստեղծությունների լիակատար ժողովածու, Երևան, 1985:
  • Երկեր, Երևան, 1989, 608 էջ:
  • Ընտիրը, Երևան, 2001, 511 էջ:
  • Ընտրանի, Երևան, 2005:
  • Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 2005, 786 էջ:
  • Ընտրանի (125 բանաստեղծություն), Երևան, 2011, 256 էջ:
  • Բանաստեղծությունների ընտրանի, Երևան, 2011, 299 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 216 էջ:
  • Անտիպ և անհայտ էջեր (Նամակներ, հոդվածներ, գրախոսություններ), Երևան, 2014, 740 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Թոփչյան, Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
  • Խորեն Սարգսյան, Վահան Տերյան, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
  • Սաքո Սուքիասյան, Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հկլետհրատ, 1959, 307 էջ։
  • Արսեն Տերտերյան, Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։
  • Ռաֆայել Իշխանյան Տերյանի լեզվական արվեստը, Դասախոսություն, մաս 1։ «Երևանի համալսարան», Երևան, 1972
  • Ռաֆայել Իշխանյան Տերյանն ինչպես որ կա։ «Գիտելիք», 1990
  • Հայկազ Հակոբջանյան, Կյանքս այնպես դժվարին էր. Վահան Տերյան (կենսապատում), Երևան, ԳԱՍՊՐԻՆՏ, 2011, 390 էջ։
  • Գևորգ Էմին-Տերյան, Անտիպ և անհայտ Էջեր (Նամակներ, հոդվածներ, գրախոսություններ), Երևան, «Տիգրան Մեծ», 2014, 740 էջ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Տերյան – 100, (1985) վավերագրական ֆիլմը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին (ռեժիսոր Լևոն Մկրտչյան), տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։
  • Վերջին ուղևորությունը – Նկարահանվել է 2012 թվականին։ Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։ Ֆիլմը տեղադրված է YouTube ինտերնետային կայքում Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ անվան տակ։

Վահան Տերյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։

Aquote2.png
Aquote1.png Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։

«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։

Aquote2.png

Վահան Տերյանի հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին։
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

– Եղիշե Չարենց
Aquote2.png

Մեռած պոետին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերյանի գերազմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Aquote1.png

Նրանք ասում են, որ դու անցել ես,
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս – կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
― Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր…

– Եղիշե Չարենց
Aquote2.png

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

 Image result for վահան տերյան
Image result for վահան տերյան   Image result for վահան տերյան

Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
Շարժում են առաջ օրը ժրաջան —
Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ,
Ալեկոծությամբ մի խայտանկար
Խենթ փողոցների բավիղներն անթիվ
Ջրերի նըման խառնում են իրար։
Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։

Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
Այրում է սիրտըս սրբազան մի դող,
Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
Եվ սարսափելին՝ թվում է դյութող…
Մաշված է կյանքըս վշտում անաղարտ
Եվ տառապանքի օրերում համառ,
Բայց ցաված սիրտըս բացել եմ հպարտ,
Նորից ու նորից սիրելու համար։
Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,
Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում…

Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
Զինելու նորից գնդերը ցրիվ,
Մեռած սրտերը կյանքի կոչելու
Եվ բորբոքելու, զայրույթ ու կռիվ…

Մենության խավար

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

 

Արևածգ

 

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

 

    Դու   կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն:

Շրշյուն  ր շշուկ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

    Կարուսել

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…

Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

            Առավոտ

Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ:

 

 

Հովհաննես Թումանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հովհաննես Թումանյան (այլ կիրառումներ)
Picto infobox auteur.png

Հովհաննես Թումանյան

Tumanyan (2).jpg
Ծնվել է փետրվարի 191869

_1-0″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-1″>[1]

_2-0″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-2″>[2]

ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրությունԹիֆլիսի նահանգ
ԼոռիԴսեղ
Վախճանվել էմարտի 231923

_3-0″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-3″>[3]

_1-1″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-1″>[1]

_2-1″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-2″>[2]

(54 տարեկանում)Վախճանի վայրՄոսկվաԽՍՀՄՄասնագիտությունբանաստեղծգրողհասարակական գործիչ և արձակագիրԼեզուՀայերեն

_4-0″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-4″>[4]

ԱզգությունհայՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրությունԿրթությունՆերսիսեան դպրոցՍտեղծագործական շրջան18811923ԺանրերԲանաստեղծություն
Պոեմ
Հեքիաթ
Բալլադ
Գրական շարժումներՌեալիզմՈւշագրավ աշխատանքներԱնուշԹմկաբերդի առումըԳիքորըՓարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներԱմուսինՕլգա ԹումանյանԶավակներՆվարդ ԹումանյանԹամար ԹումանյանՄուշեղ ԹումանյանԱշխեն ԹումանյանԱրտավազդ ԹումանյանՀամլիկ ԹումանյանԱրեգ ԹումանյանԱնուշ ԹումանյանԱրփենիկ Թումանյան և Սեդա Թումանյան

Tumanyan siganture.jpgՀովհաննես ԹումանյանՎիքիքաղվածքումՀովհաննես ԹումանյանՎիքիդարանումHovhannes TumanyanՎիքիպահեստում

 

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 191869

_1-3″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-1″>[1]

_2-3″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-2″>[2]

ԴսեղԼոռու մարզՀայաստան

_5-1″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-5″>[5]

_3-3″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-3″>[3]

– մարտի 231923

_3-4″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-3″>[3]

_1-4″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-1″>[1]

_2-4″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-2″>[2]

ՄոսկվաԽՍՀՄ

_3-6″ class=”reference” style=”line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;”>

-3″>[3]

), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[6], կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ[7]:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա[7]: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր[8]: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա

Տոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ծնողները

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)[9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանը

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[6]:

18771879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 18791883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[10]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում18831887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերություններում:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք ԻսահակյանըԴերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըՊերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.[6]:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (19141918թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (19191920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

19121921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (19211922

Թումանյանը կնոջ հետ:

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայիհիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանների ընտանիքը

1888 թվականին տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[11]: Նրանք ունեցան 10 երեխա՝

Քաղաքական և հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին[6]:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանիցտեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնումհաստատվել[13]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնատան անդամները 1903 թ-ին՝ Ավետիք ԻսահակյանՂազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն ՇանթԴերենիկ Դեմիրճյան (կանգնած):

Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

 

 

 

 

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

1903

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1902

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ…
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։

1891

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

1892

* * *

Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կը խորտակվի քո հոգին…
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա,
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՜, ամայի անապատ…
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար…
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։

1892

ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին։

Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի…

Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր…

Ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաջ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։

Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում…

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին…
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։

1898

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ…
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ…

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա…

1892

ՏՐՏՈՒՆՋ

Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։

Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։

Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն…

Չընչի՜ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ։

Էլ ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
էլ ի՞նչպես ապրես անսեր, անընկեր…

Եվ օրերս այսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեգմանների շարքերի միջով։

1902

* * *

Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով…
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի։
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք…
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից.
Դու հիշեցնում ես կորուստս նորից՝
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում…
Ո՛հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՛նչ ես անում.
Սակայն մի՛ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՛ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ։

 

 

Image result

Բարեկենդան

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։

Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Բարեկենդանը` քրիստոնեական տոն

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր  քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:

Եկեղեցին, Քրիստոսի օրինակի հետևողությամբ, քառասունօրյա պահք է հաստատում, հավատացյալներին քառասուն օր խոկումի, աղոթքի, ինքնաքննության ու զղջումի առիթ տալու համար: Կարևոր սրբոց տոների առթիվ , երբ մատուցվում է հանդիսավոր Պատարագ, վարագույրը քաշվում է և տեղի է ունենում բաց պատարագ:

barekendan1Ներկայացումներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

 

Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ,փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:

3Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

4Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ երեխաների խաղերն են: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, կամ երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:

Բխբխիկ

Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:

Սըռոն

Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:

barekendan5Օգտագործված գրականություն

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

«Շողակաթ» հեռուստաընկերություն, «Բուն Բարեկենդան»

Լուսանկարները` Արմինե Թոփչյանի

Տեսանյութերը՝  Մարինե Մկրտչյանի

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

  

 

 

ԲարեկենդանՀայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։[1]

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարեկենդան» կամ «բարիկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդան», «կենդանի», «կենդանություն» բառերից։ Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն։[2]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։

Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեծությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումներն առնչվել են մահվան և կյանքի, ծննդի և վերազարթոնքի հավերժական փոխանցումներին։ Դրանք մասամբ տեղ են գտել նախնիների պաշտամունքին նվիրված ծիսափնջում։

Հետագայում տոնին բնորոշ գծերը փոխանցվել են Նավասարդին և Ամանորին։[3]

 

 

Բարեկենդան իմ խոսքերով

 

Բարեկենդանը    հին  հայկական ծեսական տոներից է   : Բարեկենդանը  բառացի նշանակում է կենդանություն,բարի կյանք:Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ:Բարեկնդանը կատակային  զվարթ և հետաքրքիր տոն է:

 

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:Բարեկենդանը շարժական տոն է:Բարեկենդանը սիրված  ժողովրդական տներից :Բարեկանը ունի հին արմատներ այսինքն  ծագել է շին ժամանակներից:Բարեկեդանի ժամանակ կազմակերպվել են տարբեր հետաքրքիր ճոճախաղեր,որի ժամանակ երեխաները  քայլում են ճանապարհներով այցելում տարբեր  տներ և շնորհավորում մարդկանց բարեկենդանը:

 

Վահան Տերյան

Կուրծքը հև արած, հավքից  թև առած,-երբ կգա նա

Իմ սրտում առածայս աշունը թաց,- երբ կգնա

Իմ թախծոտ հոգին ցավս անմեկին կամք է նա

Իմ հիվանդ կրծքին իմ արնոտ վեքին կմոտենա

Կուրծքը հև արած հավքաից թև առած, երբ կգա նա

Որ սիրտս ցավաց, հոգիս բեզարած հանգստանա:

 

Թելադրոթյուն

Քմիները փչում էին տարբեր  ողղություններով.Քամիներից ամենավատը հյուսիսաինն էր,Որը քշում տանում էր մեծ քանակությամբ հող և  բարձր թմբեր էր առաջացնում  գետի վրա:

 

Քաամիները  – ողղական

քամիներից- բացառական

Ողղություններվ-գործիական

 

Հոլովներ

Image result for հոլովներ