Ձկներ

 

Ձկները ջրային կենսակեպ վարող քորդավորներ են։ Ապրում են ծովերում օվկիանոսներում գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

Ոսկրային թեփուկները

Մարմնի կառուցվածք

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Կմախք

Ոսկրային ձկների կմախքը

Ոսկրային ձկների կմախքը

Ձկների առանցքային կմախքը՝ ողնաշարը, կազմված է միմյանց կիպ հարող ոսկրային ողերից։ Ողնաշարը կազմված է իրանի և պոչի բաժիններից։ Իրանի ողերին ամրացած են կողոսկրերը, որոնք մարմնի խոռոչը սահմանազատում են վերևից և կողքերից։ Պոչի հատվածում կողեր չկան։

Իրանի բաժնի ողերը կազմված են մարմնից և ելուստներից՝ վերին և ստորին աղեղներից։ Իրանի մասում վերին աղեղները միանում և կազմում են ողնուղեղային խողովակը, որտեղ տեղավորված է ողնուղեղը։ Ողնաշարն առջևում անշարժ միացած է գլխի կմախքի՝ գանգի հետ։ Գանգը կազմված է գանգատուփից, ծնոտի ոսկրերից, խռիկային աղեղներից և կափարիչներից։ Ձկների գանգը պաշտպանում է գլխուղեղը, իսկ կողերը՝ մարմնի խոռոչի օրգանները։

Կրծքի և փորի զույգ լողակները կազմված են մեծ քանակությամբ մանր ոսկրերից և գոտիներից, որոնց մի մասն ամրացած է գանգին։ Ձկներն ունեն ժապավենաձև, հատվածավորված մկաններ։ Հատկապես լավ են զարգացած իրանի և պոչի մկանները։

Մարսողական համակարգ

Ձկների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են որդերով,միջատներով, միջատների թրթուրներով, մանր խեցգետիններով, փոքր ձկնիկներով և ջրային բույսերով։Ձկների մեծ մասի բերանի խոռոչում կան բազմաթիվ մանր ատամներ, որոնք կատարում են որսը բռնելու ֆունկցիա։ Սնունդը բերանի խոռոչից անցնում է կլան։ Բերանի խոռոչը կլանից սահմանազատված չէ։ Կլանին հաջորդում է կարճ կերակրափողը։ Սննդի մարսումը կատարվում է ստամոքսում  և աղիներում։ Ստամոքսի պատերից արտազատվում է ստամոքսահյութ, որի ազդեցությամբ կերն սկսում է մարսվել։ Մասամբ մարսված կերն անցնում է աղիներ։ Ձկներին բնորոշ են լյարդը և ենթաստամոքսային գեղձեր։ Լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորանները բացվում են աղիների առջևի բաժնի մեջ։ Սննդի վերջնական մարսումը և ներծծումը կատարվում է աղիներում, իսկ չմարսված մնացորդներն անցնում են հետին աղի և օրգանիզմից հեռանում հետանցքով։Ոսկրային ձկների մեծ մասն ունի լողափամփուշտ, որն աղիքի հավելված է՝ լցված օդի բաղադրության մոտ գազերի խառնուրդով։Լողափամփուշտը կատարում է հիդրոստատիկ դեր։ Նրա պատերը պատված են մազանոթներով։ Հարկ եղած դեպքում գազերին արյան մազանոթներով լողափամփուշտից անցնում են արյան մեջ, ձկների մարմնի տեսակարար կշիռը մեծանում է, և նրանք հեշտությամբ տեղաշարժվում են ջրի խոր շերտերը, իսկ երբ գազերն արյունից անցնում են լողափամփուշտի մեջ, լողափամփուշտի ծավալը մեծանում է, մարմինը թեթևանում, ձկները բարձրանում են ջրի վերին շերտերը։ Ջրի նույն խորությունում գտնվելու դեպքում լողափամփուշտի ծավալը չի փոխվում։

Մարսողության համակարգը

Շնչառական համակարգ

Ձկների շնչառությունը

Ձկները շնչում են խռիկներով, որոնք ոսկրային ձկների մոտ արտաքինից ծածկված են խռիկային կափարիչներով։ Խռիկային կափարիչների տակ գտնվում են խռիկային աղեղները, որոնք մի կողմից պատված են վառ կարմիր կամ վարդագույն արյան մազանոթներով հարուստ խռիկային թերթիկներով, իսկ մյուս կողմում գտնվում են դեպի կլանն ուղղված խռիկային առէջները։ Ջուրը խռիկային կափարիչների և բերանի շարժման շնորհիվ անցնում է խռիկներ, ողողում խռիկային թերթիկները, որոնցում կատարվում է գազափոխանակություն։

Արյունատար համակարգ

Ձկների արյունատար համակարգը փակ է և, ի տարբերություն նշտարիկի, ունի երկխոռոչանի սիրտ՝ կազմված նախասրտից և փորոքից։ Սրտից դուրս եկող անոթները կոչվում են զարկերակներ, իսկ արյունը դեպի սիրտ բերող անոթները՝ երակներ։ Ձկների սիրտը լցված է երակային (ածխաթթու գազով հարուստ) արյունով։ Սրտի մկանների կծկման շնորհիվ փորոքից արյունը փորային աորտայով շարժվում է դեպի խռիկներ։ Խռիկներում տեղի է ունենում գազափոխանակություն՝ արյունն ազատվում է ածխաթթու գազից և հագենում թթվածնով, ապա հավաքվում մեջքային աորտայի մեջ և շարժվում բոլոր օրգաններ։ Արյունն օրգաններին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, իսկ օրգաններից ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերն անցնում են արյան մեջ։ Ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով հարստացած արյունը հավաքվում է երակների մեջ և վերադառնում նախասիրտ։ Արյունը շրջապտույտ է կատարում մեկ շրջանով։ Ձկների սրտի կծկումների հաճախականությունը մեծ չէ, ջրում թթվածնի քանակը՝ քիչ, նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում, և անհամեմատ քիչ  է անջատվում։ Ձկները սառնարյուն կենդանիներ են։ Նրանց մարմնի ջերմաստիճանը հաստատուն չէ, ջրի ջերմաստիճանից բարձր է 1-2°С-ով։

Արտազատական համակարգ

Ձկների մարսողության,արտազատական և սեռական համակարգերը

Ածխաթթու գազը ձկների օրգանիզմից հեռանում են խռիկներով, իսկ հեղուկ նյութերը՝ երիկամներով։ Դրանք երկու ժապավենաձև օրգաններ են, որոնք տեղավորված են ողնաշարի կողմնային մասերում լողափամփուշտի վերևում։ Երիկամների արյան մազանոթներից հեռացվող ոչ պիտանի նյութերի գոյանում է մեզը, որը միզածորաններով լցվում է միզապարկ և ապա հեռանում միզանցքով։

Զատիկ

Image result for Õ¦Õ¡Õ¿Õ«Õ¯ Զատիկները շատ զարմանալի և հատքրքիր միջատներ են: Գոյություն ունեն ավելի քան 1500 զատիկների տեսակ նրանք ապրում են տաք միջավայրերում մեծ խմբերով: զատիկները գիշատիչ միջատներ են սնվում են այլ փոքր միջատներով: Վտանգի դեպքում սուտ մեռուկի է տալիս և ոտքերի ծերերից որոշակի նյութ է արտադրում որը վախացնում է գիշատիչին:

Զատիկ

Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։

Երկենցաղներ

Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։ Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։ Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։ Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։ Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։

Վագրեր

Վագր, կատվազգի գիշատիչ։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 19 դարի սկզբին։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը Բենգալյական վագրերեին են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը հիանալի որսորդ է. վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին։ Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից։ Վագրի հզոր ժանիքներից կենդանին հազվադեպ է կարողանում փրկվել։ Թաթի մի հարվածով նա կարող է ձի սպանել, 5-մետրանոց ցատկեր անել, հիանալի լողալ, իսկ կշտանալու համար նրան պետք է 30–50 կգ միս։ Հիմնականում հարձակվում է եղջերուների, վայրի խոզերի, այծքաղների, նաև ընտանի կենդանիների  վրա։ Եթե որսն անհաջող է լինում, վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ՝ մորեխներով։ Կարող է նաև երկար ժամանակ մնալ առանց սննդի։ Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և բնության սանիտարի դեր են կատարում։ Մարդու վրա հարձակվում են, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել վագրի ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում ավարը ճաշակելուն։ Իր շերտավոր գունավորման (մեջքը և կողքերը կարմրաշիկավուն են, ստորին մասը՝ սպիտակ՝ լայնական նեղ, սև շերտերով) շնորհիվ վագրը գերազանց քողարկվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։

Տափակ որդեր

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով (աղեխորները ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։

Ներքին օրգաններ

Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի 9շարակցական հյոըսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ (գլխուղեղ)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։

Տափակ որդերի բազմացումը

Արյունատար և շնչառական օրգաններ

Արյունատար և շնչառական օրգաններ չունեն։

Մարսողական համակարգ

Մարսոական համակարգը սկսվում է բերանային անցքով, որին հաջորդում են ըմպանը, կերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները։ Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին։

Սեռական համակարգ

Երկու Տուրբելարիաների զուգավորումը

Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձերից, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։ Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները։ Վերջինների գործունեության շնորհիվ ձվաբջիջը ապահովվում է սննդանյութերով, ձևավորվում է նրա թաղանթը և գոյանում բոժոժ։ Որպես կանոն հերմաֆրոդիտներ են, ունեն զուգավորման ապարատ։

Արտաթորության համակարգ

Արտաթորության համակարգը (պրոտոնեֆրիդիա) խողովակների բարդ ցանց է։ Նյարդային համակարգը բաղկացած է զույգ գլխային հանգույցներից՝ տեղակայված ըմպանի մոտ և նրանից դուրս եկող 3 զույգ նյարդային փողերից։ Սեռահասուն ձևերը ողնաշարավոր կենդանիների և մարդու մակաբույծներ են, իսկ թրթուրայինները՝ խխունջների, որոշ դեպքերում՝ նաև այլ անողնաշարավորների։

Image result for տափակ որդեր Image result for տափակ որդեր

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Բջջային բաղադրությունը

Մկանաէպիթելային բջիջները կազմում են նրա մարմնի հիմնական մասը։ Հիդրան ունի մոտավորապես 20 000 մկանաէպիթելային բջիջ:

Շնչառությունը և նյութափոխանակությունը

Շնչառություն և նյութափոխանակություն կատարվում են մարմնի ամբողջ վերին մասով։ Հավանաբար, արտազատելու ընթացքում որոշ դեր են կատարում վակուլները, որոնք կան հիդրայի բջիջներում: Վակուոլի դերը, հավանաբար, օսմակարգավորումն է։

 

Բազմացումը և զարգացումը

Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ: Վերջինս մեծանում է, այնուհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։