Հայոց պատմություն տնային աշխատանք

ՄԻջնադարը սկիզբ է առել անտիկ շրջանում սկիզբ է առել 4-5 դարերում և ավարտվել է 15դարում քրիստոնեությունը և գրականությունը զարգացել էին 340-397 թվականներին աքյդ ժամանակ զարգացան նաև տարբեր տեսակի արվեստներ, արհեստներ , գիտություններ և այլն: Զարգացավ   գորգագործությունը, դարբնագործությունը, աստղգիտ:Հայաստանում նույնպես զարգացավ աստղագիտությունը հայտնի գիտնական Անանիա շիրակացու շնորհիվ:ՆԱ ուսումնասիրում էր Արեգակնային համակարգի տարբեր մասնիկները այդ թվում նաև լուսինը:Հայերը գործում էին կարպետներ, Զարգացել էր քանդակագործությունը և հայաստանում կառուցվեցին նոր եկեղեցիներ այդ թվում նաև սուրբ էջմիածին եկեղովշցին, կառուցվում էին նաև տարբեր ժայռապատկերներ:Խեցեգործությունը նույնպես զարգացում ստացավ հայաստանում:7-րդ դարում էլ կազմավորվել են հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները, մշակվել ինքնատիպ տեխնիկան:

10-14 դարերի հայկական մշկույթի զարգացումը

Դասարանական  աշխատանք

Հայերը միջնադարից  զբաղվել են մշակույթով :Այն ներառում է գիտություն արվեստ արհեստ,քանդակագործություն,նկարչություն,երաժշտություն և այլն: Միջնադարյան Հայաստանի պատմության ամենանշանավոր գործիչներից է Գրիգոր Պահլավունին: Նա աչքի է ընկել մշակույթի, կրթության, փիլիսոփայության, բժշկության, ռազմարվեստի, քաղաքականության բնագավառներում և անուրանալի ավանդ ունի հայ միջնադարյան գիտամշակութային մտքի զարգացման գործում:Բագրատունիներից հետո նա ամենազդեցիկն էր հայաստանում  10-14 թվականները:Մանկուց ծանոթ է եղել մշակույթի տարբեր տեսակներին այդ թվում արևելյան գրականությանը:Նրա շնորհիվ հայաստանում բացվել են բազմաթիվ դպրոցներ: 1021 թ.  թյուրքական դելմիկներ ցեղի դեմ մղած Սերկևիլի ճակատամարտում  Վասակ Պահլավունի սպարապետը հաղթանակ է տոնում և հոգնած քուն մտնում լեռան լանջին` ժայռի վրաՍակայն մոտակայքում ապրող գյուղացիներից մեկը քարով  կոտրումէ զորավարի գլուխը:Այդ դեպքերից հետո Գրիգոր  Պահլավունու մոտ բացի կրթական և մշակութային ասպարեզուներից բացվում են նաև ռազմական հեռանկարները:Նա ակտիվորեն ներգրավում է Հայաստանի քաղաքական կյանքում և մեծ դեր խաղում արքունական պետությունում, հայաստանի նեքաղաքական կյանքի խմորումներում:Շուտով պայքար սկսեց թոնդրակյան աղանդավորական շարժման դեմ: 1053 թ. արյան մեջ խեղդեց շարժումը, գրավեց Թոնդրակ քաղաքն ու ավերակների վերածեց այն` դրանով արմատախիլ անելով աղանդավորությունը Հայաստանում ու Բյուզանդիայում:Նա մահացավ 1058 թվականին Միջագետքում:

Դասարանական աշխատանք 13.04.18

 

1.Բյուզանդիայի անկումը

1.Բյուզիանդիայի անկումը 1452 թվականին ամռանը թուրքերը նախապատրաստվեցին Կոստանդնուպոլսի գրավմանը։ Նրանք մայրաքաղաքը շրջափակեցին ծովից, ևցամաքից։ Սուլթան մահմեդ 2–րդը Կոստանդնուպոլսի պարիսպների տակ հավաքեց շուրջ 200 հազար զինվոր։ Թուրքական բանակն ուներ այն ժամանակվա համար առաջնակարգ հրետանի։ Մայրաքաղաքի մեկ պաշտպանին ընկնում էր շուրջ 20 պաշարող։ Չնայած մայրաքաղաքի բնակչության ցույց տված հերոսական դիմադրությանը՝ թուրքերը 1453 թվականին մայիսի 29–ին գրավեցին Կոստանդնուպոլիսը և երեք օր կողոպտեցին այն։ Վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը սպանվեց ճակատամարտում։ Կոստանդնուպոլսի անկումով Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։ Կոստանդնուպոլիսը դարձավ Օսմանյան կայսրության մայրաքաղաք և վերանվանվեց Ստամբուլ: Այնուհետև  ձեռնամուխ եղան նախկին կայսրության մյուս տարածքների նվաճմանը։ Նրանք գրավեցին Պելոպոնեսը, իսկ 1461 թվականին՝ Տրապզոնի կայսրությունը։ Բյուզանդիայի անկումը պայմանավորված էր ոչ միայն արտաքին, այլև ներքին պատճառներով։ Ամենածանր հարվածը նրան հասցրեց խաչակրաց չորրորդ արշավանքը, որից Բյուզանդիան այդպես էլ չկարողացավ ուշքի գալ։ 13-րդ դար կայսրությունն անընդհատ պատերազմների մեջ էր և՝ Արևելքում, և՝ Արևմուտքում։ Սակայն Բյուզանդիայի կործանման գլխավոր պատճառը քաղաքների,  և առեվտրի անկումն էր, որոնք զգալի չափով կապված էին ինչպես թուրքական նվաճումների, որոնք տիրել էին ասիական առևտրական ճանապարհներին, այնպես էլ օտարերկրյա վաճառականների վարած քաղաքականության հետ։ Նրանց տրված առևտրական արտոնությունների և մենաշնորհների արդյունքում բյուզանդական առևտուրն անկում ապրեց։ Կայսրության կործանմանը նպաստեց նաև պապականության և արևմտաեվրոպական երկրների վարած քաղաքականությունը, որոնք Բյուզանդիային միայնակ թողեցին թուրքական վտանգի դեմ։ Բյուզնդիայի և Բալկանյան թերակղզու մյուս երկրների նվաճումը թուրքերի կողմից բացասական հետևանքներ ունեցավ այստեղ բնակվող ժողովուրդների ճակատագրի համար։ Նրանց տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումը երկար ժամանակով կասեցվեց։ Թուրքական տիրապետության հաստատումը Բալկաններում սպառնալիք ստեղծեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։ 

2.Օսմանյան կայսրության ստեղծման պատճառները 

Օսմանյան կայսրություն նաև հայտնի որպես Թուրքական կայսրությունՕսմանյան Թուրքիա, եղել է կայսրություն հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոնիայիի հյուսիս արևմտյան հատվածում Բիլջիզի և Սյոգուտի մոտ օղուցների ցեղի առաջնորդ օսմանի կողմից: 1354 թվականից հետո օսմանցիներըներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները վերջ դրեցին Բյուզանդական կայսրությունը1453 թվականին ի կողմի Կոնստանդուպոլսի նվաճմամբ Մուհամեդ երկրորդի կողմից

3.Իվան  4-րդ

Իվան Վասիլևիչ , Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխանը  1533 թվականից դարձել էր ամենայն Ռոսիո ցար  որը թագավորել է թագավորել է 1547 թվականից բացառությամբ 1575 – 1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը։Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը։

Լեռնային կիլիկիայի թագավորությունը

Կիլիկիայի հայկական պետության պատմությունը կարելի է բաժանել երկու գլխավոր շրջանի.
ա) 1080 – 1198 թվականներ՝ հայկական պետության գոյացման և ամրապնդման ժամանակաշրջանը, երբ այն մեծ իշխանություն էր և
բ) 1198-1375 թվականները՝ նրա բարգավաճման և այնուհետև անկման շրջանը, երբ գոյություն ուներ որպես Ռուբինյան Կիլիկիան ծնունդ առավ միջազգային բարդ իրավիճակում։ Բյուզանդիայի, Սելջուկների ու Արաբական էմիրությունների, Անտիոքի խաչակիրների միջև մղվող կատաղի կռիների ժամանակ առաջացավ այս իշխանությունը։ Մարտերում լինելով վճռական, իսկ դիվանագիտության մեջ խոհեմ՝ նրանք կարողացան խոշոր պետությունների հակասութուններից քաղել օգուտ ի շահ հայրենիքի։

Ռուբեն 1ինի (1080-1095) և Կոստանդին 1ինի (1095-1100) օրոք հայ ավատատերերը իշխում էին Լեռնային Կիլիկիայի մեծ մասի և հարթավայրային Կիլիկիայի առանձին շրջանների վրա։ Ռուբեն 1ինի կառավարման տարիները համընկան Խաչակիրների առաջին արշավանքների(1096-1099) շրջանին։ Թորոս 1ինի(1100-1129) և Լևոն 1ինի( 11129-1137) օրոք հայկական իշխանապետությունը իր սահմաններն ընդարձակեց հյուսիսում և հատկապես հարավում, իր իշխանությունը տարածելով Կիլիկիայի մի շարք ծովափնյա շրջանների վրա։ Դրա հետևանքով սրվեցին հարաբերությունները խաչակիրների, Բյուզանդիայի և Սելջուկների միջև։ Ռուբինյանները մոտ կես դար ռազմական և դիվանագիտական պայքար էին մղում միաժամանակ երեք հակառակորդ մրցակիցների միջ պակաս վտանգավոր չեր նաև չորրորդ թշնամին՝ կենտրոնախույս հայ ֆեոդալները։Նրանք վաղուցվանից այստեղ հաստատված հայ ֆեոդալականտների նեկայացուցիչներեն էին, որոնք բյուզանդական պաշտոնյաներ էին և չէին ցանանում իրենց տեղը զիջել Ռուբինյաններին։ Մոտ հարյուր տարի նրանք ակտիվ պայքար մղեցին կենտրոնական իշխանության դեմ։ Թեև 1137 թվականին (Լևոն 1-ինի օրոք) Բյուզանդիային հաջողեց իրեն ենթարկել Կիլիկիային, սակայն Թորոս 2-ին (1145-1169) հաջողվեց վերականգնել երկրի անկախությունը։ 1152 ին հայերը ջախջախեցին կայսրության պատժիչ բանակին։ 12-րդ դարի երկրորդ կեսին իշխաննությունն այնքան հզորացավ, որ մնացյալ հայ ավատական տները հարկադրված ենթարկվեցին նրան։

Փաստորեն Կիլիկիայում ձևավորվում էր ֆեոդալական միապետություն իր հիերարխիայով ու կառավարման համակարգուվ, որը ղեկավարվում էր Ռուբինյաններիկողմից։ Մլեհի (1169-1175) օրոքարտաքին քաղաքականության մեջ շրջադարձ կատարվեց դեպի արևելք։Լինելով շրջահայաց ու դիվանագետ առաջնորդ՝ Մլեհը համագործկցեց հարևան իսլամադավան պետությունների հետ և մաքրեց Կիլիկիայի առափնյա շրջանները բյուզանդացիներից ու խաչակիրներից։Արևելամետ քաղաքականության համար Մլեհը վճարեց կյանքով. ինչպես ժամանակին վճարել էր Պապ Արշակունին, նա գազանաբար սպանվեց որոշ ֆեոդալների ու եկեղեցականների կազմակերպած դավադրության արդյունքում։ Մլեհին փոխարինեց իր ազգական Ռուբեն 3-րդը, որը շարոնակեց երկրի հզորացման գործը և վերացրեց բյուզանդացիների վերջին հենակետը Կիլիկիայում։ Նրա օրոք հայկական պետության սամանները ձգվում էին Անտիտավրոս լեռներից մինչև Միջերկրական ծով և Սելևկիայից մինչև Ամանոսի լեռները։ Դեռևս Մլեհի օրոք պետության մայրաքաղաքը Վահկա ամրոցից տեղափոխվել էր հարավ, երկրի խոշոր տնտեսական կենտրոն՝ Սիս քաղաքը։ 12-րդ դարի վերջին քարորդում երկրին տնտեսական զարգացումը,նրա քաղաքական կշիռը Մերձավոր Արևելքում, միջազգային նպաստավոր պայմանները(Սելջուկների և Բյուզանդացիների թուլանալը և խաչակիրների ուժեղացումը) հող նախապատրաստեցին, որպեսզի հայկական հզոր իշխանությունը վերածվի թագավորության։

Ռուբինյանների պետության հաստատուն լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հայոց եկեղեցու աթոռանիստը Անիից տեղափոխվեցԿիլիկիայի արևելյան սահմանների մոտակայքում գտնվող Հռոմկլա ամրոցը, իսկ 1293 ին Սիս մայրաքաղաքը, ուր մնաց մինչև 1441 թվականը։ Կիլիկիան թագավորություն ճանաչվեց 1198 ին Լևոն երկրորդի (1187- 1219) օրոք։ Դառնալով իշխան նա կարողանում է ճնշել կենտրոնախույս խոշոր ավատատերերին և ստեղծել հզոր և հաստատուն պետություն։Նրա օրոք իշխանությունը պաշտպանված էր արտաքին բոլոր թշնամիներից։ Վարելով խելամիտ ներքին և արտաքին քաղաքականություն ստեղծում է միջազգային ճանաչում ստացած արժանապատիվ պետություն։ Այս ամենը նկատի ունենալով Գերմանիայի թագավորը 1196 -ին թագ ուղարկեց Լևոն 2 -րդին։ Իմանալով սրա մասին Բյուզանդիայի կայսր Ալեքսոսը մեծամեծ նվերներով, արքայական հաներձանք, առյուծակերպ դրոշներ ու պատվական քարերով ոսկյա:

 

Կիլիկիան և հարակից շրջանները 1135

թագ է ուղարկում Լևոն Բ-ին։ Թագադրումը տեղի ունենում 1198 թվականի հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան օրը Տարսոնի ս. Սոֆյա տաճարում։ Մեծահանդես արարողությանը ներկա էին Գերմանիայի, Բյուզանդիայի, Բաղդադի և այլ պետությունների պատվիրակները ութ օր շարունակվում են համաժողովրդական տոնախմբություններն ու զորահանդեսները։Շուրջ մեկուկես դար էր անցել Բագրատունյաց Հայաստանի անկումից, և Մայր հայրենիքը ցնծույթյամբ ընդունեց հեռավոր Կիլիկիայում Լևոն Բ-ին «ամենայն հայոց թագավոր» օծման լուրը։ Լևոն 2-րդի օրոք Կիլիկիայի հայկական թագավորությունը ռազմական, տնեսական և մշակութային վերելք է ապրում։ Ընդարձակվում ու ամրապնդվում են երկրի սահմանները, հզորանում է բանակը, առևտրական արտոնյալ պայմանագրեր են կնքվում Վենետիկի, Ճենովայի, Ֆլորենցիայի, Պիզայի և այլ քաղաքների ու պետությունների հետ։ Բարեկարգվում են նավահանգիստներն ու բնակավայրերը, ճանապարհներն ու վանքերը և վերջիններիս կից հիմնադրվում են դպրատներ ու վարժարաններ։ Հայերեն են թարգմանվում համաշխահային գիտական ու գրական երկեր (կան այնպիսի գործեր որոնց միայն հյերեն թարգմանություններն են հասել մեր օրեր)։ Լևուն Բ-ն վախճանվում է 1219-ին և նրա մարմինը, ըստ կտակի, ամփոփվում է մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում, իսկ սիրտը՝ Ակներում։ Պետության հզորացման և ամրապնդման գործում իր մեծ ծառայությունների համար Լևոն Բ-ն պատմության մեջ մնաց Մեծագործ, Բարեպաշտ, Մեծահաղթ և Սքանչելի:

                           Կիլիկիան պատմություն

Կիլիկիան գտնվում է ասիայի հարավարևելյան հատվածում:Կիլիկիան թագավորոթյունը գտնվում էր այն հատվածում որտեղ տվյալ պահի գտնվում է թուրքիաքն:Այնտեղ հիմնական թագավորության բնակչության մասը կազմում էին հայերը և թուրքերը.Ռուբեն 1ինի (1080-1095) և Կոստանդին 1ինի (1095-1100) օրոք հայ ավատատերերը իշխում էին Լեռնային Կիլիկիայի մեծ մասի և հարթավայրային Կիլիկիայի առանձին շրջանների վրա։ Ռուբեն 1ինի կառավարման տարիները համընկան Խաչակիրների առաջին արշավանքների(1096-1099) շրջանին։ Թորոս 1ինի(1100-1129) և Լևոն 1ինի( 11129-1137) օրոք հայկական իշխանապետությունը իր սահմաններն ընդարձակեց հյուսիսում և հատկապես հարավում, իր իշխանությունը տարածելով Կիլիկիայի մի շարք ծովափնյա շրջանների վրա։ Դրա հետևանքով սրվեցին հարաբերությունները խաչակիրների, Բյուզանդիայի և Սելջուկների միջև։ Ռուբինյանները մոտ կես դար ռազմական և դիվանագիտական պայքար էին մղում միաժամանակ երեք հակառակորդ մրցակիցների միջ պակաս վտանգավոր չեր նաև չորրորդ թշնամին՝ կենտրոնախույս հայ ֆեոդալները։Նրանք վաղուցվանից այստեղ հաստատված հայ ֆեոդալականտների նեկայացուցիչներեն էին, որոնք բյուզանդական պաշտոնյաներ էին և չէին ցանանում իրենց տեղը զիջել Ռուբինյաններին։ Մոտ հարյուր տարի նրանք ակտիվ պայքար մղեցին կենտրոնական իշխանության դեմ։ Թեև 1137 թվականին (Լևոն 1-ինի օրոք) Բյուզանդիային հաջողեց իրեն ենթարկել Կիլիկիային, սակայն Թորոս 2-ին (1145-1169) հաջողվեց վերականգնել երկրի անկախությունը։ 1152 ին հայերը ջախջախեցին կայսրության պատժիչ բանակին։ 12-րդ դարի երկրորդ կեսին իշխաննությունն այնքան հզորացավ, որ մնացյալ հայ ավատական տները հարկադրված ենթարկվեցին նրան։

9-րդ դարում ինչ կարևոր իրադարցություն եղավ, և ինչ հետևանքներ դա ունեցավ։

Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թ-ին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ: Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով: Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր): Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923 թ-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45 թթ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին:
Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թ., վերականգնվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (XVII դարի վերջ – XVIII դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում) և Մեյգի (XIX դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է XVII դարում, վերականգնվել՝ XX դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ:
XX դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–36 թթ), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960– 1961 թթ), Օլիմպիական մարզահամալիրը (1963–64 թթ), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թ) և այլն:
Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թ): Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար:

 

 

 

Պատմել 6-րդ դարի ճապոնիայի զարգացման մասին։

5-9-րդ դդ. պետականության բացակայության պայմաններում հայոց միապետի դերի որոշ մասը իրենց վրա էին վերցնում Հայոց Մարզպանը, Հայոց Իշխանը, Հայոց Իշխանաց իշխանը։ Հայոց միապետը  Հայաստանի միահեծան տիրակալն էր զորքերի գլխավոր հրամանատարը։ Նա էր նշանակում և հանում պաշտոնից պետական գործակալությունների ղեկավարներին, քրիստոնեության ընդունումից հետո միջամտում կաթողիկոսի ընտրություններին, հայտարարում պատերազմ, կնքում դաշինք օտար պետությունների և ցեղերի հետ։ Հայոց Միապետի իշխանությունը ժառանգական էր, սովորաբար իշխանությունն անցնում էր հորից ավագ որդուն։ Եթե չկար արու ժառանգ, ապա գահը կարող էր անցնել նաև տոհմի իգական ներկայացուցիչներին։

Ուշ միջնադարում հայոց միապետության կորստից հետո, միապետի որոշ ֆունկցիաներ իր վրա վերցրեց հայոց կաթողիկոսը։ Սակայն հայոց միապետի տիտղոսը՝ Հայոց Արքայի տիտղոսը Լուսինյաններից ժառանգաբար անցավ Իտալիայի Սավոյան Արքայատանը և պահպանվեց ընդհուպ մինչ մեր օրերը։

 

 

Ներկայացնել կլաները նրանց մասնակիցներով և պատմել նրանց ապրելակերպի մասին։

Կլանները կազմված էին նինձյաներից և սամուռայներից:Սամութայներին աճացնում էին  կենդանիների նման նրանց թույն  չէին տալիս զրուցել կամ ձայն հանել նրանք աշխատում էին արագ և լուռ:Սամոռային վիրավորելու դեպքում նա կարաղ է կատանայով կտրել վիրավորողի գլուխը:Նինձյան նույնպես չեր թույլատրվում խոսել հիմնականում նրաանք գնում էին թշնամու շտաբ նրանց պլաները իմանալու համար: Յուրաքանչյու սամուռայ կարող էր դավաճանել եթե սիրահարվել էր, եթե նրան ինչ որ բան դուր չեկավ և այլն դեպքերում նրան կգտնեին և նրա գլուխը կկտռեին:

 

ճոնիա ընդհանուր պատմություն

Ճապոնիայի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։

  1. Նկարագրել ճապոնական գիրը.

Չափազանց բարդ ու հետաքրքրական է ճապոնական գիրը: Նրա հիմքում ընկած են VI-VIII դարերում չինացիներից փոխառված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները: Ճապոներեն լեզվով գրելու եւ կարդալու համար անհրաժեշտ է իմանալ երեք տեսակի գիր: Ճապոնական գիրը հիերոգլիֆներից բաղկացած գրային համակարգ է: Բաղկացած է հիերոգլիֆներից՝ քանջի եւ երկու այբուբենից’ հիրագանա եւ կատագանա: Կա նաեւ ռոմաջի տարբերակը: Սա լատինական այբուբենի կիրառումն է ճապոներեն լեզվով գրելու համար:

  1. 9-րդ դարում ինչ կարևոր իրադարցություն եղավ, և ինչ հետևանքներ դա ունեցավ։
    1. Պատմել 6-րդ դարի ճապոնիայի զարգացման մասին։

    Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը։

    Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկային այբուբեն։ Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով։ Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ։ Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է։ Վեց տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ տասնամյա կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ։

    Բավականին հարուստ և բազմազան է նաև Ճապոնիայում ստեղծված գլուխկոտրուկների տեսականին։ Աշխարհում շատ տարածված են ճապոնական խաչերիզները, թվային դաշտերով գլուխկոտրուկները։ Հայտնի է թղթի կտորից ստեղծվող ֆիգուրներ պատրաստելու արվեստը։

    Ճապոնական երգարվեստի վրա իր խորն ազդեցությունն են թողել ժամանակակից արևմտյան և՝ նամանավանդ ամերիկյան երաժշտական ուղղություններն ու ոճերը։ Ճապոնացիներն ամեն կերպ ձգտում են երգարվեստի հարցում լինել ժամանակակից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում հարգի են ավանդական ճապոնական երգ-երաժշտությունն ու նրանց հիման վրա մշակված ուղղությունները։ Ամբողջ աշխարհում հայտնի է և տարածված XX դարի 70-ականներին ստեղծված՝ երգի երաժշտության ձայնակցությամբ երգելու ձևը։

    Հարյուրամյակներ առաջ ստեղծված մշակութային արժեքներից շատերն այսօր նույնպես ունեն լայն տարածում ունեն և կազմում են ժամանակակից Ճապոնիայի մշակույթի անբաժան մասը։ Դրանցից է նաև հատուկ ձևով կրթված և դաստիարակված կանանց կողմից մատուցվող ծառայությունները։

Քոչվորական պետություններ դասարանական աշխատանք

Մոնղոլական կայսրություն

Մոնղոլական կայսրությունը հիմնադրվել է 13 դարւմ Չինգիզ Խանի և նրահաջորդող նվաճողներ շնորհիվ:Մոնղոլական կայսրությունը  աշխարհի երբևէ գոյություն ունեցող ամենամեծ երկիրնն էր ներաառելով վիթխարի տարածքները դանուբ գետից մնչև ճապոնակամ  ծով: Մոնղոլ նվաճողները բացառիկ դաժանություն էին հանդես բերում։ Այդ իսկ պատճառով ժամանակի պատմիչները վախով են խոսում մոնղոլների մասին:Նրանք առանձին դաժանությամբ էին գրավում քաղաքները։ Նրանց հիմնական հաղթաթուղթը արագ հեծելազորն էր, որը կարող էր հազարավոր կիլոմետրեր կտրել շատ կարճ ժամանակահատվածում։Կենտրոնական ասիայի տափաստաններում ապրում և զարգանում էին մոնղոլական ցեղերը:Նրանք կազմում էին բազմաթիվ ցեղային միություններ:11–12 դարերում մոնղոլական ցեղերի մոտ տոհմատիրական կարգերն սկսում են քայքայվել, և ձևավորվում են ավատատիրական հարաբերություններ։  Մոնղոլական միասնական պետության առաջացումը կապված է  Թեմուչինի հետ:Մոնղոլական միասնական պետության առաջացումը կապված է: Հաջորդն այն միավորներն էին, որոնք տրամադրում էին 100, ապա 1000, հետո 10000 զինվոր։ Սա հնարավորություն տվեց մոնղոլական բանակի զինվորների թիվը հասցնելու 95 հազարի և ձեռնամուխ լինելու լայնածավալ նվաճումների։

 

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է 13-րդ  դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան մարզում:16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման 1-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան եվրոպայի մեծ մասին, կենտրոնական եվրոպայի մի մասին, Արևմտյան ասիայում,Կովկասին հյուսիսային աֆրիկային և Սոմալի թերակղզում: