Այսօր մեզ մոտ բերեցին 4 հատ դինամիկ, որոնք չեին աշխատում, մեզ խնդրեցին, որ մենք նորոգենք:Առաջինը քանդելուց հետո մուլտիմետրով ստուգեցինք և գտանք խնդիրը, լարը շատ վատ վիճակում էր: Չաշխատող լարը փողեցինք: Մյուսը վերանորոգելը ավելի դժվար էր, քանի որ դինամիկի մագնիսը և թաղանթը պոկվել էին: Չկարողացանք նորոգել, և ստիպված եղանք ամբողջությամբ փոխել դինամիկը: Դինամիկները հավաքելուց հետո, ստուգեցինք, և շատ լավ արդյունքի հասանք:
Ռոբո ձեռք (манипулятор)
Յուրահատուկ Ժամացույց
Ժամացույցը հավաքեցինք. Լուսադիոդներից, օդորակչից, սենսորներից և տարբեր էլեկտրական դետալներից:
Ինչպես է աշխատում ժամացույցը. Տպասալի վրա հավաքեցինք սխեման, որը տեղադրեցինք օդորակչի վրա, որից հետո էլ սնուցման աղբյուրից 12 վոլտ լարում հաղորդեցինք օդորակչին, իսկ լուսադիոդների շնորհիվ, պտտվելու ժամանակ մենք տեսնում ենք տարբեր պատկերներ:
Ահա տեսանյութի հղումը
Յուրահատուկ Ժամացույց
Ժամացույցը հավաքեցինք. Լուսադիոդներից, օդորակչից, սենսորներից և տարբեր էլեկտրական դետալներից:
Ինչպես է աշխատում ժամացույցը. Տպասալի վրա հավաքեցինք սխեման, որը տեղադրեցինք օդորակչի վրա, որից հետո էլ սնուցման աղբյուրից 12 վոլտ լարում հաղորդեցինք օդորակչին, իսկ լուսադիոդների շնորհիվ, պտտվելու ժամանակ մենք տեսնում ենք տարբեր պատկերներ:
Ահա տեսանյութի հղումը
Ռոբոտաշինության ժամանակ նորոգեցի իմ ընկերոջ ականջակալները:
Ձեզ կհետաքրքրի, թե ոչ չգիտեմ, բայց կասեմ, որ նորոգեցի իր ականջակալի լսափողը:
Նախագիծ` Գիպսե մարմինների պատրաստում
Նախագծի նպատակը ՝ սովորողներին տալ գործնական հմտություններ ձեռք բերելու, որոնց միջոցով հնարավորություն կունենան աշխատել տարբեր տեսակի նյութերի և գործիքների հետ ( եռաչափ մոդելավորման ծրագիր, եռաչփ տպիչ, սիլիկոն, գիպս և այլն):
Նախագծի ընթացքը ՝ սովորողները մոդելավորում են անհրաժեշտ մարմինը, որը տպվում է եռաչափ տպիչով և անցնում է համապատասխան մշակման փուլը, որի հիման վրա պատրաստվում է սիլիկոնե կաղապարը: Վերջնական փուլում սիլիկոնե կաղապարների միջոցով ստանում ենք անհրաժեշտ մարմինները` որպես նյութ օգտագործելով գիպսը:
Նախագծի արդյունքում ՝ սովորողները ամրապնդում են իրենց ունեցած հմտությունները, մասնավորապես աշխատանքը եռաչափ տպիչով, ինչպես նաև ձեռք են բերում նոր հմտություններ՝ կաղապարների պատրաստման ինժեներական լուծումներ:
Բիզնես հմտություններ`
- պատվերների ձեռքբերում, արդեն ստեղծված նյութի իրացում, ներկայացում:
- ֆինանսական նախահաշվարկ, հաշվարկ:
- եկամտի հաշվում:
Նախագծի մասնակիցները՝ ռոբոտիքս ընտրությամբ խմբի սովորողներ
Անհարժեշտ նյութեր և գործիքներ՝ եռաչափ տպիչ, սիլիկոն, գիպս և այլն:
Ստացված մարմինները ունեն լայն կիրառություն կյանքի տարբեր բնագավառներում: